Մատչելիության հղումներ

Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը այսօր ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն:

Սարդարյանի փոխանցմամբ, վաղը Տարոն Մարգարյանը վարչական շրջանի աշխատակազմին կներկայացնի նոր ղեկավարին, ում անունը առայժմ չի հրապարակվում:

Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու կողմից քաղաքապետ է ընտրվել նոյեմբերի 15-ին: Նրա պաշտոնակալության հանդիսավոր արարողությունից օրեր անց փոխվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:


Հովհաննես Շողիկյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG