Մատչելիության հղումներ

Ադրբեջան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը


Ադրբեջան է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին։

Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Վահիդին փոխանցել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի «ողջույնները եւ նամակը»։ Հանդիպման մասնակիցները նշել են երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը եւ ընդգծել, որ փոխադարձ այցերը կծառայեն համագործակցության հետագա ամրապնդմանը։ Ալիեւը, իր հերթին, խնդրել է իր ողջույնները փոխանցել Ահմադինեժադին։

Հաղորդագրությունում այլ մանրամասներ նշված չեն։

Այս շաբաթ զինված միջադեպ տեղի ունեցավ Իրանի եւ Ադրբեջանի սահմանին, ադրբեջանցիների կողմից սպանվեց իրանցի մի սահմանապահ։ Պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա հղեց Բաքվին` պնդելով, որ իր 18-ամյա զինծառայողը սխալմամբ է հայտնվել Ադրբեջանի տարածքում եւ զինված չի եղել։ Հաղորդվում էր, որ միջադեպի քննության նպատակով Իրանը զինվորական պատվիրակություն է գործուղելու Ադրբեջան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG