Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Զրույցի ընթացքում Նալբանդյանը կրկին անգամ ընդգծել է, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում:

Անդրադարձ է կատարվել նաեւ 2010 թվականի հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթնաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG