Մատչելիության հղումներ

Զինվորի սպանության գործով կալանավորվեց նաեւ մեկ ժամկետային զինծառայող


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 5-ին բավարարել է Լեռնային Ղարաբաաղի Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ժամկետային զինծառայողի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, այն է` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: Այս արարքը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Նույն գործով անցած շաբաթավերջին կալանավորվել է մեկ սպա, որի անունը նույնպես նախաքննական մարմինը չի հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG