Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ Ղարաբաղի ՊԲ-ն հրադադարի 450 խախտում է արձանագրել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` մայիսի 8-14-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

Դիպուկահարային եւ գնդացրային առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակվել մայիսի 11-ին եւ 12-ին, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել է կորուստ` մայիսի 11-ին շփման գոտու հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս մահացու վիրավորվել է եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 33-ամյա բնակիչ Արայիկ Բալասանյանը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ հետախուզական տվյալների` թշնամին կրել է կորուստներ», - ասված է Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG