Մատչելիության հղումներ

Շփման գծի մոտ աշխատելիս հայ գյուղացի է սպանվել


Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս ադրբեջանական կողմից արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 33-ամյա բնակիչ Արայիկ Բալասանյանը:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում նաեւ ասված է. - «Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը շփման գծի տարբեր ուղղություններում շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից Պաշտպանության բանակի դիրքերը գնդակոծել է ավելի քան 400 անգամ»:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր մոնիտորինգ է անցկացնում շփման գծում` Հադրութի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG