Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը ներխուժել են ապստամբների կենտրոնակայանը հանդիսացող Բենգազի քաղաքի մատույցներ, չնայած դեռ երեկ Լիբիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ պաշտոնական Տրիպոլին ընդունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1973 բանաձեւը եւ պատրաստ է կատարել դրա պահանջները, ուստի անհապաղ դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները եւ պատրաստ է երաշխավորել մարդու իրավունքները:
Լիբիայի ապստամբ ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ երեկ գիշեր եւ այսօր ամբողջ օրը շարունակված ռմբակոծությունից հետո Քադաֆիի ուժերը մտել են Բենգազի:
Մինչդեռ, Լիբիայի իշխանությունները պնդում են, որ իրենց զինված ուժերը ընդամենը ինքնապաշտպանական մարտեր են մղում, եւ հավաստիացնում են, որ իրենց իսկ հայտարարած հրադադարը չեն խախտել:
Այսօր Փարիզում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնությամբ Լիբիայի հարցով վեհաժողով է գումարվել, որտեղ քննարկվելու է այդ երկրում միջազգային ուժերի տեղակայման հնարավորությունը:
Վեհաժողովին մասնակցում են Եվրամիության, Արաբական լիգայի ներկայացուցիչները: Ներկա են լինելու նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը Հիլարի Քլինթոնը: