Մատչելիության հղումներ

Նոր օմբուդսմենին Ազգային ժողովը կընտրի վաղը


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի այսօրվա նիստի սկզբում հայտարարեց, որ 48 պատգամավորներ օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել են Կարեն Անդրեասյանի թեկնածությունը:

Աբրահամյանը հայտնեց, որ տվյալ հարցը կքննարկվի խորհրդարանի վաղվա նիստում:

Մարդու իրավունքների պաշտպանին խորհրդարանը ընտրում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Կարեն Անդրեասյանի թեկնածությունը օմբուդսմենի պաշտոնում առաջադրել է կոալիցիան` Հանրապետական կուսակցության առաջարկությամբ:

Ստորագրահավաքին չեն մասնակցել Ազգային ժողովի Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG