Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի զանգվածային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ չորս տարեկան երեխա:
«Ռուսական այս հարվածը չափազանց հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանի առաջնահերթությունների մասին։ Հարձակումն իրականացվել է, ըստ էության, պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցությունների թեժ պահին», - գրել է նա սոցիալական ցանցում:
Զելենսկին Ուկրաինայի արևմտյան գործընկերներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա: