Մատչելիության հղումներ

ՍԴ-ն փետրվարի 15-ին կքննարկի ռուսական ռազմակայանի վերաբերյալ փաստաթուղթը


Հայաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) փետրվարի 15-ին գրավոր ընթացակարգով քննարկելու է ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման վերաբերյալ փաստաթուղթը: Այդ մասին ՍԴ-ն տեղեկացնում է իր պաշտոնական կայքէջում:

2010 թվականի օգոստոսի 20-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությամբ, մասնավորապես, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն:

Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ փաստաթուղթը չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը, այն կներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG