Մատչելիության հղումներ

Բենազիր Բհուտոյի սպանության գործով ոստիկանության երկու պաշտոնյաներ են ձերբակալվել


Պակիստանի իշխանությունները երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործով այսօր ձերբակալել են ոստիկանության երկու պաշտոնյաների:

Սաուդ Ազիզը եւ Խուրամ Շեհզադը մեղադրվում են Բհուտոյի անվտանգությունը պատշաճ ձեւով չապահովելու, սպանությունից հետո դիազննությունը մերժելու եւ մինչ բոլոր ապացույցների հավաքումը դեպքի վայրը լվանալու համար:

Բենազիր Բհուտոն սպանվել է 2007 թվականի դեկտեմբերի 27-ին` Ռավալփինդի քաղաքում իր աջակիցների հանրահավաքի ժամանակ: Ինքնասպան ահաբեկչի հարձակմանը զոհ է գնացել եւս շուրջ երկու տասնյակ մարդ:

Սպանության հետաքննությունը իրականացրած ՄԱԿ-ի հանձնաժողովը ապրիլին եզրակացրել էր, որ Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի կառավարությունը պատշաճ ձեւով չէր ապահովել Բհուտոյի անվտանգությունը` չնայած նրա կյանքին սպառնացող վտանգին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG