Պակիստանցի ընդդիմադիր գործիչ, երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն այսօր զոհվել է երկրի Ռավալփինդի քաղաքում իր աջակիցների հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ահաբեկչությանը զոհ է գնացել եւս առնվազն 20 մարդ:
Հանրահավաքը Բհուտոն անցկացնում էր խորհրդարանական ընտրությունների իր քարոզարշավի շրջանակներում:
Պակիստանցի իրավապահները ենթադրում են, որ ռմբահարողը ինքնասպան ահաբեկիչ է:
Բհուտոյի աջակիցների հանրահավաքում պայթյուններ էին որոտացել նաեւ հոկտեմբերի 19-ին Կարաչիում, երբ ավելի քան 150 հազար պակիստանցիներ ողջունում էին նախկին վարչապետի վերադարձը հայրենիք: Այդ աննախադեպ ահաբեկչության հետեւանքով զոհվեց շուրջ 140 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Բենազիր Բհուտոն Պակիստանի կառավարությունը գլխավորել է երկու անգամ` 1988-90 եւ 1993-96 թվականներին: Նախկին վարչապետը կամավոր վտարանդի էր դարձել 8 տարի առաջ` կոռուպցիայի մեղադրանքով բանտարկվելուց խուսափելու համար:
54-ամյա գործչի վերադարձը հնարավոր դարձավ, երբ Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը հոկտեմբերի սկզբին ստորագրեց «Ազգային համաձայնության դեկրետը», որով համաներում էր շնորհվում 1988-99 թվականներին Պակիստանում ղեկավար պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչներին, այդ թվում` Բհուտոյին: