Մատչելիության հղումներ

Ադրբեջանը եւ Վրաստանը խորացնում են հարաբերությունները տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներում


Կիրակի օրը Բաթումիում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում մի շարք կարեւոր կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել տրանսպորտի եւ էներգետիկայի բնագավառներում:

Վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Միխեիլ Սահակաշվիլին ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են արագացնել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցումը: Մինչեւ 2012 թվականը նախատեսվում է ավարտին հասցնել երկաթուղու ադրբեջանական հատվածի, իսկ 2012-ի վերջին` վրացական հատվածի շինարարությունը:

Էներգետիկայի ոլորտում ադրբեջանական ընկերությունների օգնությամբ նախատեսվում է առաջիկա տարիներին Վրաստանի գազաֆիկացումը հասցնել 75 տոկոսի՝ այժմյան 46-ի փոխարեն:

Ընդհանուր առմամբ, նախագահները գոհունակությամբ են խոսել երկկողմ հարաբերությունների մասին: Միխեիլ Սաակաշվիլին այդ հարաբերությունները բնորոշել է «ոչ միայն գործընկերային, այլեւ` դաշնային»:

«Ադրբեջանը կարեւոր կենտրոն է դառնում տարածաշրջանում, դառնում է մի ուժ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG