Մատչելիության հղումներ

«ժառանգություն»-ը չի բացառում բանակցությունները ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ մոտ ապագայում քննարկումներ սկսվեն «Ժառանության», Հայ ազգային կոնգրեսի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության միջեւ՝ «հետագա աշխատանքների շուրջ»:

Անցած ամիս ընդդիմադիրը դաշտը համախմբելուն միտված 12 կետանոց պլատֆորմին, որը ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսը, հետեւեցին «Ժառանգության» ներկայացրած 5 կետերը, որոնց վրա է վերջինս տեսնում համագործակցությունը ընդդիմադիր այլ քաղաքական ուժերի հետ:

«Մենք սպասում ենք պատասխանի [Հայ ազգային կոնգրեսից եւ Դաշնակցությունից]», - լրագրողներին երեքշաբթի օրը ասաց Մարտիրոսյանը: - «Կարծում եմ, այս տասնօրյակի մեջ այդ պատասխանը մենք կլսենք: Որից հետո, կարծում եմ, հետագա բանակցությունները տեղի կունենան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG