Ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հարցազրույց է տվել` պարզաբանելով իր եւ հայազգի շախմատիստ Գարի Կասպարովի շուրջ ստեղծված սկանդալը:
Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա շրջանակներում նախատեսված ցուցահանդեսին կմասնակցեն բոլոր ընտրված աշխատանքները, այդ թվում եւ Ավդեյ Տեր- Օհանյանի այն 4 աշխատանքները, որոնց ցուցադրությունն ավելի վաղ Ռուսաստանի մշակույթի նախարարությունն արգելել էր: Այս մասին հայտնում է Լուվրի մամլո ծառայությունը:
Մինչ թուրք ազգայնականները նամազ էին կազմակերպում Անիի Մայր տաճարում, Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ եկեղեցում` Աղթամարի Սուրբ Խաչում, վերջապես տեղադրվեց խաչը:
Ամերիկացի գիտնականները գտել են մինչ այժմ հայտնաբերվածներից Երկրին ամենից նման մոլորակը:
Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա կապակցությամբ ծրագրված միջոցառումները սկանդալային ընթացք են ստանում, քանի որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը արգելել է նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի 4 աշխատանքների ցուցադրությունը Լուվրում:
«Օբամայի պատերազմները» այսպես է կոչվում հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի նոր` թվով 16-րդ գիրքը, որ վաճառքի է հանվում երկուշաբթի օրը:
Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին, ՄԱԿ-ում հանդես են եկել նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի ղեկավարները, արեւմտյան մամուլը ակտիվորեն քննարկում է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակման գործընթացի սառեցումը:
«Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթում:
«Ավելի շատ ջանքեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ներքին տեղահանվածների վիճակը Հայաստանում բարելավվի», - հայտարարում է ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինը:
Ամերիկյան, բրիտանական եւ թուրքական մամուլը լուսաբանել է Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագը եւ եկեղեցու գմբեթին խաչի բացակայությունը։
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին՝ նշելով, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մասին որոշումն իր նախագահության ընթացքում կայացրած ամենածանր որոշումներից է եղել։
Թուրքալեզու պետությունների 10-րդ գագաթաժողովի շրջանակներում երեկ Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են համաձայնագիր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին:
Չորեքշաբթի օրը Թուրքիայում մեկնարկող գագաթաժողովին քննարկման գլխավոր հարցը նոր միջազգային կառույցի` Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծումն է:
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Հունգարիան երեքշաբթի օրը Բաքվում կայացած էներգետիկ հարցերով գագաթնաժողովի արդյունքում ստորագրել են Կասպից ծովի գազը Եվրոպա տեղափոխելուն ուղղված նոր էներգետիկ ծրագրի մեկնարկի մասին համաձայնագիր:
Այն բացը, որ առաջացել է Հրանտ Դինքի կորուստով, չի կարող լրացվել, ասել է «Ակոս»-ի նոր խմբագիր Ռոբեր Կոպթաշը թերթի սպանված խմբագրապետի տարեդարձի կապակցությամբ Zaman պարբերականին տված հարցազրույցում:
Հյուսիսային Օսիայում այսօր սգո օր է։ Հինգշաբթի օրը իրականացված ահաբեկչական գործողության արդյունքում 17 մարդ զոհվեց։ Զոհերի թվում կան հայեր, ադրբեջանցիներ, օսեր, ռուսներ, ինգուշներ։
Վերջին երեք օրվա ընթացքում ֆլորիդացի հոգեւորական Թերի Ջոնսը արդեն մի քանի անգամ փոխել է մահմեդականների սուրբ գիրքը` Ղուրանը սեպտեմբերի 11 -ին այրելու իր ծրագիրը:
Ադրբեջանում նշանակված, սակայն դեռ պարտականությունները չստանձնած Վրաստանի դեսպան Իրակլի Քավթարաձեն կարող է անցնել այլ աշխատանքի: Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Արարատի գագաթի սառցաշերտը 1976 թվականից ի վեր մեկ երրորդով կրճատվել է: Այս մասին գիտնականների ուսումնասիրությունն է ներկայացնում թուրքական Hurriyet Daily News պարբերականը:
Օգոստոսի 31-ը արդեն 5 տարի աշխարհում նշվում է որպես բլոգի միջազգային օր։ Բլոգերներն օրը նշում են յուրովի. արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, ամեն բլոգեր պետք է հայտնաբերի 5 նոր բլոգերների եւ իր ինտերնետային օրագրում գրի նրանց մասին։
Բեռնել ավելին