Վրաստանի օրենսդիրները ուրբաթ օրը հաստատեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առավել մեծ իշխանություն է ստանում վարչապետը եւ կրճատվում են նախագահի իրավասությունները: 112 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված օրինագծի համաձայն 2013 թվականից հետո Վրաստանը կառավարման նոր համակարգի է անցնելու:
Հայտնի քաղաքագետ, լրագրող, Newsweek պարբերականի խմբագիր, The Washington Post-ի հրապարակախոս Ֆարիդ Զաքարիան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցել է աշխարհում տիրող իրավիճակի եւ սպասվող փոփոխությունների մասին:
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ), ադրբեջանական «Մուսավաթ» եւ Վրաստանի Հանրապետական կուսակցությունները անցած շաբաթավերջին Պոտսդամում ստորագրել են համատեղ հռչակագիր:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց, ամերիկյան Քարնեգի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը մի զեկույց է հրապարակել, որում հայ-թուրքական արձանագրությունները համարում է Հարավային Կովկասում վերջին տարիների ամենադրական նախաձեռնությունը:
Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունները:
Խաղաղության Նոբելյան մրցանակը այս տարի շնորհվեց չինացի այլախոհ իրավապաշտպան Լյու Սյաոբոյին:
Ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հարցազրույց է տվել` պարզաբանելով իր եւ հայազգի շախմատիստ Գարի Կասպարովի շուրջ ստեղծված սկանդալը:
Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա շրջանակներում նախատեսված ցուցահանդեսին կմասնակցեն բոլոր ընտրված աշխատանքները, այդ թվում եւ Ավդեյ Տեր- Օհանյանի այն 4 աշխատանքները, որոնց ցուցադրությունն ավելի վաղ Ռուսաստանի մշակույթի նախարարությունն արգելել էր: Այս մասին հայտնում է Լուվրի մամլո ծառայությունը:
Մինչ թուրք ազգայնականները նամազ էին կազմակերպում Անիի Մայր տաճարում, Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ եկեղեցում` Աղթամարի Սուրբ Խաչում, վերջապես տեղադրվեց խաչը:
Ամերիկացի գիտնականները գտել են մինչ այժմ հայտնաբերվածներից Երկրին ամենից նման մոլորակը:
Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա կապակցությամբ ծրագրված միջոցառումները սկանդալային ընթացք են ստանում, քանի որ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը արգելել է նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի 4 աշխատանքների ցուցադրությունը Լուվրում:
«Օբամայի պատերազմները» այսպես է կոչվում հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի նոր` թվով 16-րդ գիրքը, որ վաճառքի է հանվում երկուշաբթի օրը:
Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին, ՄԱԿ-ում հանդես են եկել նաեւ Վրաստանի եւ Թուրքիայի ղեկավարները, արեւմտյան մամուլը ակտիվորեն քննարկում է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակման գործընթացի սառեցումը:
«Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթում:
«Ավելի շատ ջանքեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ներքին տեղահանվածների վիճակը Հայաստանում բարելավվի», - հայտարարում է ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինը:
Ամերիկյան, բրիտանական եւ թուրքական մամուլը լուսաբանել է Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագը եւ եկեղեցու գմբեթին խաչի բացակայությունը։
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին՝ նշելով, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մասին որոշումն իր նախագահության ընթացքում կայացրած ամենածանր որոշումներից է եղել։
Թուրքալեզու պետությունների 10-րդ գագաթաժողովի շրջանակներում երեկ Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են համաձայնագիր Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին:
Չորեքշաբթի օրը Թուրքիայում մեկնարկող գագաթաժողովին քննարկման գլխավոր հարցը նոր միջազգային կառույցի` Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծումն է:
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան եւ Հունգարիան երեքշաբթի օրը Բաքվում կայացած էներգետիկ հարցերով գագաթնաժողովի արդյունքում ստորագրել են Կասպից ծովի գազը Եվրոպա տեղափոխելուն ուղղված նոր էներգետիկ ծրագրի մեկնարկի մասին համաձայնագիր:
Բեռնել ավելին