Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հրապարակ»-ի հարցազրույցում ասում է. - «ՀԱԿ-ն այսօր ունի խնդիր, իմ կարծիքով։ Միասնականության խնդիր։ Գնալով խնդիրները կոնկրետանում են, եւ մենք տեսնում ենք կուսակցությունների մոտեցումների տարբերություններ։ ՀԱԿ-ը ռեստարտ անելու կարիք ունի, ղեկավարման եւ համակարգման այս ձեւը թույլ չի տալիս ավելացնելու մեր հետեւորդներին, այլ` ընդհակառակը»։