«Ռուս-վրացական պատերազմը պարադոքսալ կերպով հանգեցրեց Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության կրճատմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, թե պատերազմի արդյունքում ռազմավարական դաշնակիցներ Հայաստանի ու Ռուսաստանի միջև սև անցք առաջացավ:
«Պատերազմից անմիջապես հետո Վրաստանի վրայով անգամ ռուսական ինքնաթիռներ չէին թռչում, իսկ ցամաքային բեռնափոխադրումների մասին խոսելն իսկ ավելորդ էր: Մեծ խնդիրներ կային Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանի մատակարարումներ հետ կապված», - նշեց քաղաքագետը` շարունակելով. - «Ռուսաստանը կորցրեց Վրաստանի վրա ազդելու բոլոր միջոցները: Մոսկվան վերցրեց ինչ կարող էր և հետագայում ազդեցություն գործելու հնարավորություն այլևս չուներ»:
2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված և մի քանի օր անց` օգոստոսի 12-ին ավարտված պատերազմի հետևանքները եղան այն, որ ռուսական զորքը գրեթե հասավ Թբիլիսի, հարյուրավոր մարդիկ զոհվեցին, հազարավորները` տեղահանվեցին, քարուքանդ եղան մի շարք քաղաքներ ու գյուղեր: Պատերազմի ավարտից երկու շաբաթ անց Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Իսկանդարյանը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլու գլխավորած դաշինքի հաղթանակից հետո` անցած տարվա հոկտեմբերից ի վեր, Թբիլիսին ու Մոսկվան փորձում են աստիճանաբար վերականգնել հարաբերությունները: Այդուհանդերձ, քաղաքագետի համոզմամբ, Ռուսաստանը հազիվ թե կարողանա վերականգնել նախկին ազդեցությունը Վրաստանում:
«Բարձրացավ Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար. Հայաստանի կորուստն այսօր Ռուսաստանի համար կնշանակի Հարավային Կովկասի կորուստ: Անգամ ղարաբաղյան հակամարտության պայմաններում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններըն օգնում են Մոսկվային պահպանել ազդեցությունը Հայաստանում ու Արդբեջանում և ինչ-որ ազդեցություն ունենալ Վրաստանում», - ասաց Իսկանդարյանը:
Նրա խոսքով, պատահական չէ, որ հենց ռուս-վրացական պատերազմից հետո պաշտոնական Երևանը ձեռնամուխ եղավ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը, և նոր թափ ստացան Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները, քանի որ «պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի է Հայաստանի անվտանգությունը` եթե մեծապես կախված է մեկ ուղղությունից:
Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, այդ խոցելությունը հատկապես ակնառու է տնտեսական դաշտում. մի քանի օր տևած այդ պատերազմը շուրջ 500 մլն դոլարի վնաս պատճառեց Հայաստանի տնտեսությանը, և երկիրը կանգնեց պարենային ու վառելիքային ճգնաժամի շեմին:
Խաչատրյանի համոզմամբ` Հայաստանի իշխանությունն այս ընթացքում ոչինչ չի արել մեր անվտանգությունը պակաս խոցելի դարձնելու ուղղությամբ. - «Ընդհակառակը` եթե հետևում ենք զուտ արտաքին առևտրի տվյալներին, պարզվում է, որ մենք մնացել ենք նույն վիճակում և ավելի ենք կախված այն ճանապարհից, որը շարունակում է մինչև հիմա մեզ ապահովել կենսական անհրաժեշտության ապրանքներով»: