Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի համոզմամբ, Թուրքիայում տեղի ունեցած ժողովրդական հուզումներն իրենց ազդեցությունը կունենան այդ երկրի իշխանական համակարգի վրա։
Գալիք նոյեբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից հետո Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ, ըստ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի, կթեւակոխեն նոր մակարդակ:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ խիստ շահագրգռված է, որ Վերահսկիչ պալատի բոլոր բացահայտումների գործերը անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին:
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը հայտարարել է, թե ինքն է կիպրոսյան օֆշորային ընկերության ստեղծողը եւ դա արել է առանց Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գիտության:
Ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել գործարար, «Ձորագյուղ» ընկերության տնօրեն Աշոտ Սուքիասյանին ու նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում:
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի եւ Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է սիրիական ընդդիմությանը զենք-զինամթերք մատակարարել: Փորձագետները կարծում են, որ այս հանգամանքը կհանգեցնի հակամարտության սրմանը: Հունիսի 17-ին Հյուսիսային Իռլանդիայիում մեկնարկող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Պուտին-Օբամա հանդիպման առանցքային թեման Սիրիայի հարցը կլինի: Իրանում նախագահական ընտրություններ են. նախագահի վեց թեկնածուների մեջ, ըստ վերլուծաբանների, Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական կուրսի հետեւորդներ չկան:
Հայաստանում ապրող, աշխատող իրանցիների համար միակ ընտրատեղամասը բացվել է Երեւանում` իսլամական հանրապետության դեսպանատանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի շուրջ։
ContourGlobal-ի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ընկերությունը աշխարհի 17 երկրներում ունի 33 էլեկտրակայաններ:
Ըստ պաշտպանության նախարարի` Գորիսի դեպքը «տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում` պահի ընթացքում ծագած»:
Համապատասխան նախագիծն այսօր հաստատվեց Կառավարության նիստում եւ առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:
«Լոբի-մոբի է գյուղնախարարը բերում, բաժանում, էն հին, փչացած սերմերն են: Բերում, բաժանում են, իրենք մեջը փող են աշխատում: Ինչքա՞ն կարելի է խաբել», - ասում էր վրդովված գյուղացիներից մեկը:
Երեքշաբթի օրը Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց 85-ամյա վարպետի լուսանկարների ցուցահանդեսը, որը երեք ամիս կտեւի:
«Ընթանում է բանակցային գործընթաց», – ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը համոզված է, որ Արցախի ներկայիս սահմաններում միայն հայկական հողեր են:
Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահի համոզմամբ, գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը «խիստ հարվածի տակ կդնի» երկրի տնտեսական զարգացման տեմպերը:
«Մայիսի 28-ի դասերից արդեն մեր ժողովուրդը օգտվել է, եւ դրա արդյունքը կարել է համարել սեպտեմբերի 21-ը», - համոզված է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ՀԱՊԿ-ի բիշքեկյան հանդիպումներին մասնակցում են Հայաստանի արտգործնախարարը, պաշտպանության նախարարը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
Եկեղեցին տեսնում է երկրում առկա բազմաթիվ խնդիրները եւ ամենաբարձր մակարդակով բարձրացնում է դրանք իշխանությունների մոտ, ասում է Վեհափառ հայրապետի մամուլի խոսնակը:
Բեռնել ավելին