Չնայած Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության պաշտոնական մեկնարակը տրվեց անցած տարվա նոյեմբերի 8-ին, սակայն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասաց, որ ՀԷԿ-ի նախագծային փուլը դեռ չի ավարտվել, իսկ շինարարությունը կսկսվի հաջորդ տարվա ընթացքում: