Այս շաբաթ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) կբացի մարզային հեռուստաընկերությունների ներկայացրած մրցութային փաթեթները: Գյուրիում գործող 4 հեռուստաընկերություններից «Շանթ»-ը ներկայացրել է հանրապետական սփռման հայտ, «Շիրակ»-ը ունի հանրայինի կարգավիճակ: Այսինքն` մեկ հաճախականության համար մրցելու են «Ցայգ» եւ ԳԱԼԱ հեռուստաընկերությունները:
«Բանակը հասարակության հայելին է, եւ այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ, այս կամ այն չափով միշտ գոյություն են ունենալու բանակում», - հայտարարեց Հայաստանի նախագահը:
Թուրքական իշխանությունների պնդումը այն մասին, որ 200 կիլոգրամ կշռով խաչի տեղադրումը կարող է վնասել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգված գմբեթը, իրականությանը չի համապատասխանում:
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու պատարագ մատուցվեց։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ուրբաթ օրը Գյումրիում, ուր ժամանեցին ուղղաթիռով, ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը:
Գյումրիի «Մուշ-2» թաղամասում մոտ մեկ ամիս առաջ շահագործման հանձնված 16 շենքի 13-րդ բնակարանում գիշերը ժամը 1-ին փլուզում է տեղի ունեցել։
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի օրը Վալերի Աբրահամյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման՝ 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին ծեծի ենթարկելու համար, ինչը հանգեցրել էր վերջինիս մահվանը։
Գյումրու 2 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում արդեն երկրորդ տարին է, որ ուսանողների համար հատկացված տեղերը չեն համալրվում։
Տիրասպոլի դատարանը երրորդ անգամ երկարաձգել է Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության համար մեղադրվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի կալանքի ժամկետը՝ այս անգամ 2 ամսով։
1988 թվականի երկրաշարժից հետո անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը, ուրբաթ օրը Գյումրիի Մուշ–2 թաղամասում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեցին 1056 նոր բնակարաններ:
Շիրակի նորանշանակ մարզպետը, «բաց ու թափանցիկ» է աշխատելու լրատվամիջոցների հետ, բայց...
Գյումրին, ավելի ճիշտ՝ գյումրեցի ընտրողները վերջին օրերին հայտնվել են քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները, մեկը մյուսին հերթ չտալով, հանդիպումներ են անցկացնում Գյումրիում ՝ խոսելով հիմնականում ընտրություններից: Երեքշաբթի օրը հանդիպումներ անցկացրեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Մերձդնեստրի լրատվամիջոցները տարածել են չճանաչված հանրապետության անվտանգության նախարարության պատրաստած տեսանյութը, որում հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս:
Մերձդնեստրում կալանավորված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի` Գյումրիում բնակվող հարազատները չորեքշաբթի օրը բաց նամակներ են հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին, հայցելով նրանց անձնական միջամտությունը լրագրողի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցում:
Մերձդնեստրում արդեն մոտ մեկ ամիս անազատության մեջ գտնվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը ահազանգել է իր նկատմամբ կիրառվող ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների մասին:
Շաբաթ երեկոյան Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ թուրք մտավորականները եւ արվեստագետները 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված աննախադեպ ցույց անցկացրեցին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում։
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առթիվ շաբաթ օրը քուրդ եւ թուրք իրավապաշտպանները բողոքի երկու ակցիա անցկացրեցին Ստամբուլում։ «Մենք պատրաստ ենք այնքան խոսել Հայոց ցեղասպանության մասին, մինչեւ վերջապես այն ընդունեն Թուրքիայում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Օզլեմ Դալկիրան։
Թուրքիան հավատարիմ է մնում Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին` չնայած դրանց վավերացման գործընթացը առկախելու անհրաժեշտության մասին Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների հայտարարությանը: Այդ մասին հինգշաբթի օրը ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Մերձդնեստրի իշխանությունների կողմից լրտեսության մեղադրանքով ձերբակալված հայ լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրում են միջամտել նրան ազատ արձակելու խնդրով։
Երկրապահ կամավորականների միության փետրվարյան համագումարից հետո, ԵԿՄ-ի Շիրակի մարզային կառույցները սկսել են համալրվել հանրապետականներով ու դաշնակցականներով, որոնց թվում են նաեւ Գյումրիի եւ Արթիկի քաղաքապետերը։
Բեռնել ավելին