Հիմնական համալրումը կատարվել է մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներով:
Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ղեկավարում է «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ, Շիրակի մարզի անտառտնտեսության տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը: Ընտրական գործընթացներում Հովհաննիսյանը նորեկ է:
«Դե իհարկե, մի քիչ դժվար է, բայց հանձնաժողովի անդամների մեծամասնությունը պրոֆեսիոնալներ են, այնպես որ, ես կարծում եմ, ամեն ինչ լավ է լինելու: Կօգնեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:
Այս հանձնաժողովի նախկին անդամներից նոր կազմում ընդգրկվել են 3-ը, մյուս 4-ը մարզպետարանի աշխատակիցներ են:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 4-ը քաղաքապետարանի աշխատակիցներ են: Այս ընտրատարածքը, ի դեպ, ընդգրկում է Գյումրի քաղաքը եւ քաղաքապետի ընտրությունների կազմակերպիչն է: Հանձնաժողովի նախագահը նախկին հանրապետական, «Գյումրի 2» սոցծառայության պետ Էդուարդ Բաղրամյանն է:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետարանից ճնշումներ չեն լինի հանձնաժողովի` այդ կառույցի աշխատակից անդամների վրա, Բաղրամյանը արձագանքեց. - «Սա կոլեգիալ մարմին է, եւ հանձնաժողովի անդամը ինքնուրույն որոշումներ կայացնել չի կարող, եւ, վերջիվերջո, ընտրությունների ժամանակ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ընդամենը կատարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարականները»:
Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նախկին կազմից մնացել է միայն նախագահը, բայց` նախագահի տեղակալի պաշտոնում: Իսկ հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանը Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանի («Բարգավաճ Հայաստան») խորհրդականն է:
Սամվել Բալասանյանը, հիշեցնենք, մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել հենց այս ընտրատարածքից:
Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (Արթիկ) նույնպես համալրումը հիմնականում կատարվել է Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներով: Հանձնաժողովի նախագահը տեղի քոլեջի տնօրեն Աշոտ Մարտիրոսյանն է: Պարզվեց, որ նա դեռ անդամակցում է «Օրինաց երկիր» կուսակցությանը:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ ԸԸՀ-ի նախագահը չի կարող կուսակցական լինել, Մարտիրոսյանը արձագանքեց. - «Այդ խնդիրը կարգավորվող է: Ես իմ անդամությունը կկասեցնեմ այնքան ժամանակ, որքան աշխատելու եմ հանձնաժողովում»:
Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության քվոտայով Շիրակի մարզի 4 ԸԸՀ-ներում որեւէ անդամ չի նշանակվել, իսկ ՀՅԴ-ն ներկայացված է բոլորում: