Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետը «խայտառակ» է գնահատում երկրի տնտեսության վիճակը


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երկուշաբթի օրը Գյուրմրիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանի տնտեսությունը «խայտառակ վիճակում է»:

«2013 թվականին կարող է պետությունը կորցնենք», - շարունակեց Բագրատյանը` նկատի ունենալով արտաքին պարտքի սպասարկումը: – «Մենք մոտ ենք լինելու դեֆոլտին: Այս տարի պարտքի սպասարկմանն ու մարմանը գնացել է 90 միլիոն դոլար: Մյուս տարի 90-ը դառնում է 190: Մյուս տարի` 2013-ին 190-ը դառնում է 478 միլիոն դոլար, որից 433-ը Կառավարությանն է, 45-ը` Կենտրոնական բանկինը: Նաեւ սա ասեմ, որ մեր իշխանության օրոք պետության անունից պարտք վերցնում էր միայն կառավարությունը: Այսօր Կենտրոնական բանկն էլ է վարկ վերցնում»:

Բագրատյանը ասաց, թե հայտնի չէ, որ որքան է Հայաստանի արտաքին պարտքը. - «Հստակ թիվը չգիտի ոչ ոք: Ես ձեզ հայտարարում եմ պատասխանատու ձեւով… Արտաքին պարտքի մեջ պետք է մտցնել նաեւ նախարարությունների ավանդները: Պաշտպանության նախարարությունը, համենայն դեպս մեկ տարի առաջ, ավանդ ուներ բանկում: Նախարարությունը տոկոսով փող է դրել բանկում: Միայն Պաշտպանության նախարարությունը չէ, եւս 2-3 նախարարություն կա… Նախ, սա ռիսկային փող է: Եվ երկրորդը` բյուջետային կազմակերպությունը իրավունք չունի դեպոզիտ դնի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իշխանության գալու պարագայում արդոք Հայ ազգային կոնգրեսը կկարողանա տնտեսությունը դուրս բերել այս վիճակից եւ որն է լինելու առաջին քայլը, Բագրատյանը պատասխանեց. - «Կենտրոնական բանկը անմիջապես հրաման կստանա, որպեսզի որոշակի վալյուտա գնի, տրանսֆերտների մի մասը տրանսֆորմացնի վալյուտայի, որը կվճարվի դրանց: Այդ ընթացքում, համենայն դեպս` առաջին վեց ամսում, տեղի կունենա գնաճ, որ կփորձենք զսպել` ջարդելով բոլոր մոնոպոլիաները… Եթե ես կառավարությունը վերցնեմ, նույն երեկո հայտարարելու եմ` վաղը կարող եք շաքար բերել, եւ թող որեւիցե մեկը արգելի դա… Բոլոր ռեժիմները կթեթեւացնեմ, մաքսային նորմերը անմիջապես կհանեմ, եւ կփորձենք գործին միացնել ոչ թե 10 օլիգարխի, այլ հարյուր հազարավոր մանր բիզնեսմենների ձեռնարկատիրական էներգիան… Կմտցնենք պրոգրեսիվ եկամտահարկ, մեծ եկամուտները մեծ շահութահարկով հարկելու համար: Մեզ այս միլիարդատերերը պետք չեն, եղբայր: Սրանք միայն փող են տանում հանրապետությունից»:
please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG