Ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը։
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը կրկին հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանին խոշտանգել ու սպանել են:
Ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի հարազատները այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեցին, որ ոստիկանության բաժնում Վահանը աննկարագրելի խոշտանգումների է ենթարկվել։
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրավիրի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կամ պետք է արմատապես փոխի իր արտաքին եւ ներքին քաղաքականությունը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը փոխանցեց Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, Սերժ Սարգսյանն առաջիկայում կհրապարակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հետագա քայլերի մասին իր որոշումը:
Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե չի բացառվում, որ հայ-թուրքական սահմանը բացվի մինչեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացումը:
Հայաստանում հեղափոխութուն իրականացնել հնարավոր չէ, չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ղրղըզստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։
Ընդդիմադիր Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումները դժվար թե ինչ-որ առաջընթաց ապահովեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։
Բարաք Օբամա - Սերժ Սարգսյան հանդիպումը կարող է դրական լինել թե' հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացման եւ թե' տարածաշրջանային անվտանգության եւ երկարատեւ խաղաղության ամրապնդման համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային (FIDH) Հայաստանից ու Թուրքիայից անդամակցող կազմակերպությունները ուրբաթ օրը տարածել է են համատեղ հայտարարություն՝ հորդորելով Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքական ուժերին ձեռնարկել երկու պետությունների եւ հասարակությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ քայլեր:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու` վերջինիս առաջարկը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում կկայանա նրա հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը միանշանակ իր թեկնածությունը կառաջադրի 2013 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարեց Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։
Անցած շաբաթ օրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:
Երեքշաբթի օրը մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է հայազգի Վալենտինա Եղիազարյանը, ով վիրավորվել էր մարտի 29-ի առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված պայթյուններից:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այսօր հակադարձել է մեղադրանքներին, թե Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի պատճառով: ԼՐԱՑՎԱԾ
Մեկօրյա պաշտոնական այցով ուրբաթ օրը Հայաստան ժամանած Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ստորագրել են ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, օրերս հրապարակված հարցազրույցում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «լուրջ հարցեր» է բարձրացրել, եւ «ճիշտ կլիներ, որ հիմա քննարկումներ լինեն»:
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքով, իշխանությունների հասցեին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ հնչեցրած քննադատությունը «կոռեկտության սահմաններում էր»:
Բեռնել ավելին