Արդեն 6 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի հետ կալանավորված նրա երկու ընկերները՝ Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը ևս միացել են հացադուլին։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ոստիկանությունը ուսումնասիրում է երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպին առնչվող նյութերը՝ հետագայում գնահատականներ տալու նպատակով։
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով միակ կասկածյալը՝ Արայիկ Պետրոսյանը, երեկ ազատ է արձակվել և սպանության գործում, փաստորեն, այլևս կասկածյալ չկա։
Լիազոր մարմինը` Երևանի քաղաքապետարանը, պարտավոր էր որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 օրվա ընթացքում տեղեկացնել օտարվող տարածքում սեփականություն ունեցող քաղաքացիներին:
Քննիչի որոշմամբ հարազատները չեն կարող տեսակցել Շանթ Հարությունյանի ու մյուս կալանավորվածների հետ։
Ըստ իրավապաշպանների վիճակագրության, այս տարի բանակում գրանցվել է մահացության 31 դեպք։
Մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած 52-ամյա Հենրիկ Սևոյանն առանց իր մարտական ընկերների ֆինանսական օգնության ի վիճակի չէ ընտանիք պահել։
Արարատի և Արմավիրի մարզի բնակիչները հորդորում են կառավարությանը փակել խոշոր ձկնաբուծարանների արտեզյան հորերը։
Հայաստանցի տնտեսական մեկնաբանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեցին հնարավոր թանկացումները, ռուսական ներդրումների անիրական լինելը:
Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչով դիմում է բոլոր հայերին՝ գումար փոխանցել Նոր Հալեպ թաղամասի կառուցման համար բացված հաշվեհամարին։
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը արձագանքել է մարդու իրավունքների պաշտպանի աղմկահարույց զեկույցին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած որակումների ու բացահայտումների հետ համաձայն են դատական իշխանության հետ ամենօրյա շփումների մեջ գտնվող փաստաբաններից շատերը:
Պատգամավորը դատարանից պահանջում էր Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Իշխանություններին քաղաքական պահանջներ ներկայացնող ղարաբաղյան պատերազմի մասնակիցները հայտարարում են, թե փետրվար ամսին նախատեսում են վերցնել իշխանությունը։
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ակնարկեց, թե իր երկիրը կարող է ավելացնել գազի ծավալները հայաստանյան շուկայում, եթե նման ցանկություն հայտնեն Հայաստանի իշխանությունները։
Աբովյան քաղաքում առևտրով զբաղվող մի խումբ գործարարներ պահանջում են Կոտայքի տարածքային հարկային տեսչության պետ Վահագն Սահակյանի հրաժարականը։
Հանգանակված գումարն ուղղվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Վարդենիս - Մարտակերտ 116 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարությանը:
Կառավարության այսօրվա որոշմամբ մայրաքաղաքում ևս 4 հեկտար տարածք հանրային գերակա շահ ճանաչվելով՝ օտարվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկին՝ Սամվել Մայրապետյանին։
Իշխանություններից դժգոհ մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր։
Հայաստանյան մամուլը անդրադարձել է Մաքսային միությանը երկրի անդամակցության, Շանթ Հարությունյանի, երեկվա նիստում կառավարության ընդունած որոշումների և մի շարք այլ թեմաների:
Բեռնել ավելին