Ռուսական պատվիրակությունը այդպես պատասխանեց մինչև ապրիլ իրեն ձայնի իրավունքից զրկելու Վեհաժողովի որոշմանը։
Անցած գիշեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծում դարձյալ լարված է եղել, թեև, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը լարվածության թուլացման որոշակի միտում է նկատվել։
Մինչդեռ Սպիտակի դաշնակցության կոմիտեի անդամ ներկայացած Դերենիկ Կուրղինյանը հակառակն է պնդում։
Ըստ Ստեփան Սաֆարյանի, Հայաստանը պարտավոր է խնդիրը դնել Հավաքական անվտանգության պայմանագրի և իր դաշնակից Ռուսաստանի սեղանին։
Ադրբեջանական կողմը ունի յոթ, հայկական կողմը՝ երկու զոհ, փոխանցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունները:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Սիվիլնեթին» երեկ տված հարցազրույցը ավելի է խորացրել մի քանի օր առաջ ծեծի ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի կասկածները, թե հենց նա է կանգնած իր դեմ բռնության հետևում:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին:
Հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի պետական պարտատոմսերի հեռանկարները «կայունից» վերավորակավորել է «բացասականի»։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «խիստ լարված» է որակում սահմանային իրավիճակը՝ շեշտելով, այդուհանդերձ, որ իրավիճակը «համեմատելի չէ անցած հուլիս-օգոստոսի դեպքերի հետ»:
Նոր տարվա առաջին աշխատանքային օրվանից ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի աշխատանքը լուսաբանելու համար հավատարմագրման նոր կարգը
Սա, ըստ փաստաբանների, կասկածի տակ է դնում գործի արդար քննությունը։
Նրանք առաջին ատյանի դատարանի վճիռը համարում են քաղաքական հետապնդում և հաշվեհարդար։
Կառավարության խոստումներին սիրիահայերն այլևս չեն հավատում:
Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցի՝ պարզելու, թե ովքեր էին երկու շաբաթ առաջ նույն օրը տարբեր վայրերում ծեծի ենթարկել իշխանափոխություն պահանջող ազատամարտիկներին։
19-ամյա Դավիթը Քոլոյանը Երևանից էր։ Զինված ուժերում արձանագրված մահվան այս դեպքը իրավապաշտպանների տվյալներով, 40-րդն է այս տարի։
Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանի հողերի մոտ մեկ երրորդը գյուղացիները չեն մշակում տարբեր պատճառներով. չունեն փող, միջոցներ, ոռոգման ջուր, գործոններից մեկն էլ արտագաղթն է։
Իրենք՝ ծեծի ենթարկված ազատամարտիկները, իրավապահներին չեն դիմել, ասում են՝ չենք վստահում։
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանն այսօր դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ բյուջեից կազմակերպված խմբով միլիոնավոր դրամներխարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար։
Սոցապ հիմնադրամի նախկին պետի փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ եռյակը չի սպառվել, բայց ունի մեթոդաբանական շտկման անհրաժեշտություն:
Բեռնել ավելին