Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Հակոբ Հակոբյանի գործով դատական նիստը երկուշաբթի օրը այդպես էլ չկայացավ: Նախ նիստը ընդմիջվեց վկաների չներկայանալու պատճառով, իսկ հետո, երբ ներկայացավ վկաներից Մուշեղ Անտոնյանը՝ մեղադրողի վատառողջության պատճառով:
Ուրբաթ օրը ժամը 11:00-ից «Տիգրան Մեծ» հրատարակչությունում սկսվել է Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Սերժ Սարգսյան - Աբդուլա Գյուլ վերջին հանդիպումը շատ կարեւոր է համարում երկու առումով:
Երեւանի ավագանու ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի համոզմամբ, Դաշնակցության կողմից երկրի օրենսդիր մարմնում պաշտոնների պահպանումը հնարավորություն է տալիս ուժեղացնելու խորհրդարանական ընդդիմության դերակատարությունը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում չորեքշաբթի օրը հանրահավաք անցկացրեց Աջափնյակ համայնքում:
Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց երկուշաբթի օրը Արաբկիր համայնքում անցկացված հանրահավաքով:
Հայաստանի կոմունիստական կուսակցության ավանդական մայիսմեկյան շքերթը այօր մեկնարկեց Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքից: Մասնակիցները երթով հասան Շահումյանի հրապարակ, որտեղ հանրահավաք անցկացրին:
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեքշաբթի օրը, ամփոփելով 2009 թվականի առաջին եռամսյակը, հայտնեց, որ երկրում հանցագործությունների աննախադեպ` 57 տոկոս աճ է արձանագրվել նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ:
Ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցի քննությունը այսօր սկսվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:
«Միացում» ազգային նախաձեռնությունը չորեքշաբթի օրը բողոքի ցույց էր կազմակերպել Հայաստանի արտգործնախարարության շենքի մոտ` ընդդեմ արտաքին քաղաքականության հարցում «հակահայկական զարգացումների»:
Այսօր երեկոյան ոստիկանության ստորաբաժանումները կրկին արգելեցին ընդդիմության կողմնակիցներին հավաքվել Երեւանի Հյուսիսային պողոտայում՝ նրանց ստիպելով Կարապի լճի մոտակայքից անցնել Մարտիրոս Սարյանի արձանի հարակից այգի:
Շանթ Հարությունյանի վիճակը նորմալ է, դատահոգեբուժական փորձաքննությունն ընթացքի մեջ է եւ շուտով կավարտվի, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Նուբարաշեն» կլինիկայի բաժանմունքի վարիչ Աիդա Միխայլովան։
«Հայ-թուրքական հարաբերություններ լինել չեն կարող առանց Արցախի խնդիրը շոշափելու», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը` վկայակոչելով երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը Թուրքիայի խորհրդարանում, որտեղ նա կրկին անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների խնդրին: