Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր»


Համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիրները ՀԱԿ-ի հանրահավաքում, Երեւան, 2-ը հուլիսի, 2009 թ.

Հինգշաբթի Մատենադարանի մոտ կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին մասնակցող բազմությունը մարտի 1-2-ի գործով կալանավորված եւ համաներմամբ օրերս ազատ արձակված ընդդիմադիրներին հերոսների պես ընդունեց:

Ելույթներ ունեցան նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ շուրջ մեկ տասնյակ ընդդիմադիր գործիչներ:

Անդրադառնալով այն 19 ընդդիմադիրներին, ում նկատմամբ համաներումը դեռեւս չի կիրառվել, կամ ընդհանրապես չի վերաբերում, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, մասնավորապես, ասաց. - «Մենք խոստանում ենք բոլոր ազատագրված քաղբանտարկյալների անունից, որ պայքարելու ենք մեր մյուս ընկերներին` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազատ արձակելու համար»:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ «քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր` ձեռք բերված ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ»:

Հիշեցնելով, որ ազատազրկվածներից ոչ մեկը «չընկրկեց մեկուկես տարվա ընթացքում», Տեր-Պետրոսյանը որպես «խիզախ քայլ» որակեց Նիկոլ Փաշինյանի` ընդհատակից դուրս գալու եւ իրավապահ մարմիններին հանձնվելու որոշումը:

«Համաներումը սովորաբար կիրառվում է ոչ թե որպես մարդասիրական կամ իրավական, այլ բացառապես քաղաքական ակտ` քաղաքական խնդիր լուծելու համար: Իսկ երբ համաներումը չի տարածվում բոլոր քաղբանտարկյալների վրա, այդ ակտը չի լուծում քաղաքական խնդիրը, այլ հակառակը` ավելի է խորացնում այն», - հայտարարեց ընդդիմության առաջնորդը:

Անդրադառնալով վերջին ընտրություններին` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Գագիկ Բեգլարյանի «բռնի գահակալման գինը» եւս վերջին հաշվով վճարելու է Ղարաբաղը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում շատ լուրջ զարգացումներ են սպասվում, ինչը հնարավոր է առիթ դառնա եւս մեկ արտահերթ հանրահավաք կազմակերպելու», - ասաց Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքը, չնայած հորդառատ անձրեւին, ավարտվեց երթով:
Ընդդիմության հանրահավաքը Մատենադարանում
please wait

No media source currently available

0:00 0:06:54 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG