Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը «որոշակի մեսիջ» է համարում Հայաստանի Զինված ուժերի զինանոցում S-300 համակարգի առկայության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկուշաբթի օրը հրապարակեց պետական դավաճանության եւ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանի եւ Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերիի նկատմամբ դատավճիռը:
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու պատարագ մատուցվեց։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթն այնպես է վերանորոգվել, որ անհնար է դարձել գմբեթին խաչ տեղադրելը, հայաստանցի լրագրողներին ասաց Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարի խորհրդական Իսմեթ Յըլմազը:
Հաջորդ տարի Թուրքիայում նախատեսված են խորհրդարանի ընտրություններ: Այդ պարագայում, վերլուծաբանների համոզմամբ, հայ - թուրքական հարաբերությունների հետ կապված կտրուկ քայլեր չեն լինի: Սակայն փորձեր արվում են` իրավիճակը փոխելու համար:
Թուրքական լրատվամիջոցները բացառում են, որ մինչեւ սեպտեմբերի 19-ը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին կտեղադրվի եկեղեցու բակ հասցված խաչը:
Միաժամանակ, Ֆեթհիյե Չեթինը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե ակնկալում էին Եվրադատարանի որոշման մեջ տեսնել նշումը, որ Դինքը Թուրքիայում դատապարտվել է հայ լինելու համար, որ երկրում տեղի է ունեցել խտրականություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված հայցը։ Երեքշաբթի օրը կայացված որոշման մասին հաղորդեց CNN Turk հեռուստաընկերությունը։
Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) մտահոգված են արտաքին քաղաքական զարգացումներով: Հենց այդ հարցերն են քննարկվել չորեքշաբթի օրը ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում, որը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հինգշաբթի օրը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Իրանի քաղաքացի Բեհնամ Բաղերին իր պաշտպանական ճառի ժամանակ նյարդային նոպա է ունեցել եւ «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։
Վանաձորի քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել Լոռու մարզի Հաղպատ գյուղի նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանը:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ:
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի զորամասերից մեկում հուլիսի 28-ին ժամկետային զինծառայող Կարո Այվազյանը հրազենով սպանել է 1 լեյտենանտի ու 1 սերժանտի, Այնուհետեւ նա նույն զենքով սպանել է դեպքի վայրին մոտեցած եւս 3 զինծառայողների ու ինքնասպան եղել։
2009 թվականի թե’ գարնանը եւ թե’ աշնանը Մարկետինգի հայկական ասոցիացիայի կողմից արված հարցումների արդյունքներով` Հայաստանի բնակչության ավելի քան 80 տոկոսն ասել է, որ տնտեսական ճգնաժամն արտահայտվել է գնաճով:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքավայրում հունիսի 28-ի առավոտյան, աշխատանքի պահին, մահացել է կոմբինատի գծային էլեկտրիկ, Մեղրիի 31-ամյա բնակիչ Ղազար Առաքելյանը:
«Ժառանգություն» կուսակցությունը երկուշաբթի օրը տարածած հայտարարությամբ Հայաստանի իշխանություններից կրկին պահանջել է ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չորեքշաբթի օրը 2,5 միլիոն դրամով տուգանեց պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը՝ օղիների արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար։
Վերջին 10 տարիներին Հայաստանից միջին հաշվով տարեկան 60-70 հազար մարդ է մեկնում արտագնա աշխատանքի: Անցած տարի, սակայն, Միգրացիոն ծառայության պետի խոսքով, Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մոտ 50 տոկոսով նվազել էր՝ կապված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ:
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ հայաստանյան երեք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություն են հայտնում ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան առիթով։
Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հացերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դժգոհ է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակությունից:
Բեռնել ավելին