Շաբաթ օրը Վերնիսաժից հրազենային հիվանդանոց տեղափոխված 5 քաղաքացիներից 4-ը վիրահատվել են:
Դրա հիմնական պատճառը աշխատանքային միգրացիան է:
Ավելի քան 28 հազար Հայաստանի քաղաքացիներ վերջին 3 ամիսների ընթացքում հատել են սահմանը և չեն վերադարձել։
Ամենամեծ գնաճը նկատվել է ծառայությունների ոլորտում` պայմանավորված անցած տարվա կեսից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ:
Տարբեր միջազգային կազմակերպությունների հետազոտությունների համաձայն, հայաստանյան աշխատաշուկայում գործատու - աշխատող հարաբերությունների 50 տոկոսից ավելին պատշաճ ձևակերպված չեն և ստվերում են:
Երևանի պոլիկլինիկաներից մեկի մանկաբույժը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս տարի իր և գործընկերների աշխատավարձը նվազել է, քանի որ նախարարությունը պնդում է, որ իրականում պոլիկլինիկաները ավելի քիչ մարդկանց են սպասարկում:
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ Տոնական Սարգսյանը Ռուսաստանից Հայաստան է եկել անցած տարվա վերջին՝ ընտանիքի հետ Ամանորը նշելու, սակայն երբ ցանկացել է կրկին մեկնել արտագնա աշխատանքի, պարզվել է, որ Ռուսաստանի դռները նրա համար փակ են:
Պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո մի իրավիճակ է ստեղծվել, երբ գործատուն հայտնվել է երկու քարի արանքում․ մի կողմում աշխատողն է, մյուս կողմում՝ հարկային տեսուչը:
Արման Սահակյանն ասում է՝ քեսաբահայերը շատ կապված են իրենց տների հետ և Հայաստան գալու ցանկություն չունեն:
Արդեն երկու ամիս է՝ սպասում ենք ծննդյան միանվագ նպաստին, բայց գումարը դեռ չկա ու չկա, «Ազատության» հետ զրույցում ասում է երևանաբնակ երեք երեխաների մայրը, ով չցանկացավ ներկայանալ:
Ազգագրագետը համոզված է՝ շատ հայեր հեշտությամբ կարող են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, եթե Ռուսաստանը հեշտացնի քաղաքացիության տրամադրումը ռուսալեզու դիմորդների համար:
Շուրջ 500 հղիներ, ովքեր փորձարարական ծրագրի շրջանակներում արդեն իսկ 10-20 հազար դրամ են վճարել իրենց բուժման համար, այդ գումարը ետ չեն ստանա։
Իսկ հղիներին վերաբերող համավճարը որոշվեց ընդհանրապես չկիրառել։
Յուրաքանչյուր լաբորատոր կամ գործիքային հետազոտության համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 500-1000 դրամ:
Առողջապահության նախարարության մշակած օրինագծով առաջարկվում է արգելել ծխելը բոլոր հանրային վայրերում՝ ներառյալ սրճարաններն ու ռեստորանները:
Առանց աշխատանքային պայմանագրի երեք ամսից ավելի հնարավոր է օրինական գտնվել ՌԴ-ում, եթե օտարերկրյա քաղաքացին արտոնագիր ձեռք բերի՝ մեկ ամսվա համար վճարելով 1000 ռուսական ռուբլի։
Երեք երեխաների մայր Աիդա Դոխոյանը արդեն մեկ շաբաթից ավելի ամեն օր սպասում է ընտանեկան այսպես կոչված` աղքատության նպաստին:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի փոխանցմամբ` հատկապես ավելացել են թոքի և կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը:
Այսօր խորհրդարանական ընդդիմադիր չորս խմբակցությունների ներկայացուցիչներն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները հանդիպեցին` քննարկելու իրենց հետագա քայլերը:
Բեռնել ավելին