Թեև այս տարի ավիատոմսերի գները Հայաստանում նախորդ տարիների համեմատությամբ զգալիորեն իջել են, շատերի համար նախընտրելի է մնում Վրաստանից երտերկիր թռչելը:
Անցած տարվա համեմատությամբ այս տարի սննդամթերքում հայտնաբերված տարբեր շեղումները գրեթե չեն փոխվել:
Պարզվում է, որ դրսից ներկրված բանջարեղենը ավելի անվտանգ է, քան Հայաստանում արտադրվածը, քանի որ տեղական արտադրանքի դեպքում վերահսկողությունը լիարժեք չէ:
Եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն և ծնելությունը նույն մակարդակի վրա մնա, ապա, ըստ փորձագետի, արդեն 20-25 տարի հետո Հայաստանում կմնա ընդամենը մոտ 2 միլլիոն 200 հազար մարդ :
Իսկ փորձագետ Արա Պապյանի խոսքով` աշխարհը պետք է իմանա, որ բացի սահմանից Հայաստանի ու Թուրքիայի միջև շատ ավելի կարևոր հարց գոյություն ունի։
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ասում է, որ Հայաստանը թեև փորձում է արտագնա աշխատանքի մեկնողների համար դյուրացնել կարգը, սակայն այդ դյուրացումները չեն վերաբերվելու Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք արդեն խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը:
Դեռ այս տարվա ապրիլին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այսուհետ զորակոչիկները կպատվաստվեն ոչ թե զինվորական հավաքակայաններում՝ այսինքն անմիջականորեն ծառայությունը ստանձնելու պահին, այլ պոլիկլինիկաներում՝ 2-3 ամիս առաջ:
Տնտեսական մեկնաբանն անհիմն է համարում էլեկտրաէներգիայի սակագների սպասվող բարձրացումը։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը առաջին անգամ գնահատել է պաշտպանության հաստատություններում կոռուպցիայի մակարդակը:
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրականացրած պետական գնումների համակարգի մոնիտորինգի` Հայաստանում «ատկատների» չափն ավելացել է:
Այս տարի նախորդ տարվա համեմատ թմրամոլների թիվը կրկին աճել է: Հունվարի 1-ի դրությամբ Նարկոլոգիական կլինիկայում հաշվառված է ավելի քան 5 հազար թմրամոլ:
Ընդամենը մի քանի օր առաջ զորակոչված 18-ամյա Իշխան Սարգսյանը ուրբաթ օրը ուղղաթիռով Ստեփանակերտից Երևանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել անգիտակից վիճակում, ինչպես բարեկամներն են ասում՝ կոմայի մեջ:
Մոտ մեկ տարի առաջ Մարդակերտի զորամասերից մեկում մահացած 20-ամյա ժամկետային զինծառայող Արման Մուրադյանի հայրը արդեն մեկ ամիս է պայքարում է, որ իր որդու մահված գործով դատավարությունն անցկացվի Հայաստանում:
Դիտավորյալ սպանության համար դեռ ոչ ոք չի ձերբակալվել։ Միակ ձերբակալվածը կասկածվում է «դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար»:
47 գետերի վրա կառուցված 100 փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց շահագործմամբ խախտվում է բնապահպանական օրենսդրությունը, դրանց նախագծերը չեն համապատասխանում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի պահանջներին:
Ադրբեջանում ավելի քան մեկ ամիս գերության մեջ անցկացրած 23-ամյա Արսեն Խոջոյանն այսօր հետազոտվեց Հրազդանի բժշկական կենտրոնում։
Թերսնուցման հետևանքով տարեցտարի աճում է կարճահասակ, ավելորդ քաշ ունեցող կամ սակավարյունությամբ երեխաների թիվը:
Մայրաքաղաքում, պաշտոնական տվյալներով, շուրջ 7 հազար երեխա սպասում է մանկապարտեզի իր հերթին: Ոչ պաշտոնական թիվը մի քանի անգամ ավելի է:
Պաշտոնապես երկարաժամկետ աշխատանքի նպատակով Ռուսաստան է մեկնել մոտ 1.2 միլիոն հայաստանցի: Եվս 100 հազար ՀՀ քաղաքացի ամեն տարի մեկնում է կարճաժամկետ աշխատանքի:
Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը մտադիր է ընդլայնել այն բուժծառայությունների ցանկը, որոնց դիմաց հիվանդները ստիպված կլինեն պետության հետ համատեղ վճարել հիվանդանոցներում:
Բեռնել ավելին