Մատչելիության հղումներ

Դյուրացումները չեն տարածվելու այն միգրանտների վրա, որոնք խախտել են ռուսաստանյան օրենքը


Դյուրացումները չեն վերաբերվելու այն միգրանտներին, ովքեր արդեն խախտել են Ռուսաստանի օրենքը
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

Դյուրացումները չեն վերաբերվելու այն միգրանտներին, ովքեր արդեն խախտել են Ռուսաստանի օրենքը

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ասում է, որ Հայաստանը թեև փորձում է արտագնա աշխատանքի մեկնողների համար դյուրացնել կարգը, սակայն այդ դյուրացումները չեն վերաբերվելու Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք արդեն խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը:

Ժողովրդագրի խոսքով այս տարվա սկզբից Ռուսաստանը փակել է մուտքը մոտ 50 հազար Հայաստանի քաղաքացիների առջև, մինչդեռ մեր միգրացիոն ծառայությունը այսօր բանակցում է ընդամենը 50 հոգու համար:

«Ես իրանց հետ ընդամենը խոսակցություն եմ ունեցել բանավոր, որից երևում է, որ մոտավորապես 50-60 գործ արդեն շրջանառության մեջ են և հույս կա որ էդ մարդկանց հետ դրական տեղաշարժ տեղի կունենա և մոտավորապես իրանք ակնկալում են, որ իրանց թույլ կտան աշխատելու: Նման իրավիճակում գտնվող մոտավորապես 1000 քաղաքացի կա», - ասաց Եգանյանը:

Փաստորեն Ռուսաստանի դռները այսօր փակված են ոչ միայն այդ 50 հազարի առջև, այլ նաև մոտ 150 հազար Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք գտնվում են Ռուսաստանում, բայց խախտել են օրենքն ու սահմանը հատելու դեպքում, գոնե 3 տարով նրանց մուտքը այդ երկիր կարգելափակվի:

«Էդ մարդիկ էլ իմանալով փորձում են չգալ, փորձում են ինչ-որ ձևերով տեղերում խնդիր լուծեն: Խնդիրը ըստ էության լուծված չի ու խնդրի լուծման որևիցե տեսանելի առարկայական բան ես չեմ տեսնում», - հավելեց ժողովրդագիրը:

Բայց չէ՞ որ մենք դեպի Մաքսային միություն ենք գնում և ակնկալվում է, որ մեր երկրի համար որոշակի արտոնյալ պայմաններ կսահմանվեն: Այս հարցին Ռուբեն Եգանյանը պատասխանում է․ - «Երբ կլինի, ինչ կլինի, ոչ մեկ հստակ պատկերացում չունի»:

Մենք խոսեցինք ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ Ալբերտ Հակոբյանի հետ, ով այս տարվա սկզբին հերթական անգամ մեկնել էր Ռուսաստան աշխատելու նպատակով և պարզել, որ իր համար այդ երկրի դռները փակվել են: Հայաստան հետ դառնալուց հետո 3 ամիս աշխատանք չի փնտրել՝ հույս ունենալով, որ հայ միգրանտների համար կարգը կմեղմացվի: Հիմա աշխատում է, կրկնակի քիչ է ստանում, քան Ռուսաստանում: Ասում է, որ առաջին իսկ հնարավորություն դեպքում կրկին կմեկնի արտագնա աշխատանքի։

Զրուցակիցս ասում է, որ իր ծանոթներից շատերը նույնպես այդ իրավիճակում են հայտնվել: Ըստ Ռուբեն Եգանյանի այսօր ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների թիվն է բարձր, այլ նաև ընդմիշտ երկիրը լքողների՝ տարբեր հաշվարկներով 2007-ից յուրաքանչյուր տարի Հայաստանը լքում է մոտ 30 հազար քաղաքացի ասում է Եգանյանն ու իրավիճակը ճգնաժամային գնահատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG