«Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:
Հոլիվուդի ռեստորաններից մեկում զինված հարձակման եւ 4 հայերի սպանության մեջ կասկածվում է ծագումով հայաստանցի 28-ամյա Ներսես Գալստյանը: Այդ մասին անցած շաբաթավերջին կայացած ասուլիսում հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեքը` հավելելով, որ կասկածյալը դեռ ձերբակալված չէ:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը երեքշաբթի օրը ուղեւորվել է Վաշինգտոն: «Ուղերձը, որ մենք ցանկանում էինք հղել, հասկացվեց, եւ մենք բավարարված ենք: Ժամանակն է, որ ես վերադառնամ», - մեկնումից առաջ օդանավակայանում հայտարարել է թուրք դիվանագետը:
Մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց` չորեքշաբթի առավոտյան երկրում նոր պայթյուններ են որոտացել, այս անգամ` Դաղստանի Կիզլյար քաղաքում: Ճշտված տվյալներով` զոհվել է 11 մարդ, 28 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Երեքշաբթի օրը մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է հայազգի Վալենտինա Եղիազարյանը, ով վիրավորվել էր մարտի 29-ի առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված պայթյուններից:
«ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկվող [Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252] բանաձեւն այդ երկրի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում, որքան էլ այն բարոյապես կարեւոր համարենք», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած այցի ընթացքում Al Watan պարբերականին տված հարցազրույցում:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի դեմոկրատ ղեկավարության միջեւ պայմանավորվածություն չկա Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի առաջխաղացումը կասեցնելու հարցում: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Թուրքիայի պնդումները, որ ԱՄՆ-ում, Շվեդիայում կամ այլուր քննարկվող եւ ընդունվող Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերը կարող են վնաս հասցնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդամենը շղարշ են», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Թուրքիայի եւ Շվեդիայի արտգործնախարարները շաբաթ օրը համատեղ դատապարտել են Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Ղարաբաղյան կարգավորման ձգձգման կապակցությամբ: Այդ մասին «Ասոշիեյթեդ փրես»-ին փոխանցել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակից:
Ադրբեջանը ուրբաթ օրը դատապարտել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը եւ զգուշացրել, թե դա կարող է վնաս հասցնել Միացյալ Նահանգների շահերին:
Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը արժանացած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի օրը հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին: Օրինագծին կողմ քվեարկեց 23 կոնգրեսական, այդ թվում` հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, դեմ` 22 կոնգրեսական:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի օրը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ դեմ չի արտահայտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին` դրանով իսկ խախտելով Պետդեպարտամենտում հաստատված երկարամյա ավանդույթը:
«Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը բացատրություն կներկայացնի հայ - թուրքական արձանագրությունների առնչությամբ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Մինսկի խմբի համանախագահների հետ այս շաբաթ կայացած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց նվիրվածությունն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ասված է միջնորդների հայտարարությունում:
Հունվարի 20-ին Երեւան կժամանեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:
Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի 2009 թվականի թիմային առաջնության երրորդ տուրում հինգշաբթի օրը Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով պարտության է մատնել տանտերերին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Այսօր մեր բանակը ընդունակ է կատարել բոլոր առաջադրված խնդիրները, մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի հողերն ազատագրենք օկուպացումից», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ժողովրդին ուղղված ամանորյա ուղերձում:
Բեռնել ավելին