«Կարեւոր է հիշել անցյալի սարսափները` կանխելու համար պատմության կրկնությունը: Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների սարսափելի ոտնահարում էր եւ իրադարձություն, որը վրդովեցրել է ամբողջ աշխարհին: 1915-1923 թվականներին մեկեւկես միլիոն հայեր Օսմանյան կայսրության ձեռքով զրկվեցին կյանքից, իսկ եւս 500 հազարը հարկադրված լքեցին իրենց հայրենիքը», - ասված է, մասնավորապես, Շվարցենեգերի հայտարարությունում:
Փաստաթղթում, որի տեքստը հրապարակել է ArmeniaDiaspora.com կայքէջը, նահանգապետը նշում է նաեւ, որ Կալիֆորնիայում ամենամեծ հայ բնակչությունն է Հայաստանի Հանրապետությունից դուրս: «Որպես ամերիկացիներ եւ կալիֆորնիացիներ` մեր պարտքն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ մասնակցել անմեղ կյանքերի կորստյան հիշատակմանը եւ սգալուն», - հայտարարել է Շվարցենեգերը:
Հինգ տարի առաջ Շվարցենեգերը հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 24-ը ընդգրկող շաբաթը մշտապես սահմանել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր նահանգում: Այդուհանդերձ, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին նա հանդես է գալիս համապատասխան հայտարարությամբ: