Ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում կիրակի օրը ադրբեջանցի զինվոր է վիրավորվել, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի նախագահը հուսով է, որ հենց այդպիսին կլինի Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային առաքելության վերաբերյալ հաշվետվությունը:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները փորձագետների օգնությամբ ներկայումս ի մի են բերում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության հավաքած տեղեկատվությունը:
Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին:
Եվրո - 2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը տարավ երկրորդ անընդմեջ եւ առաջին խոշոր հաշվով հաղթանակը` երեքշաբթի օրը Երեւանում 4:0 հաշվով առավելության հասնելով Անդորրայի թիմի նկատմամբ:ԼՐԱՑՎԱԾ
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը ուրբաթ օրը տարավ իր առաջին հաղթանակը` Երեւանում 3:1 հաշվով առավելության հասնելով B խմբի առաջատարներից մեկի՝ Սլովակիայի հավաքականի նկատմամբ։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
Ամերիկացի սենատոր Բարբարա Բոքսերը երեքշաբթի երեկոյան հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը արգելափակելու մասին:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:
«Կարծում եմ, ադրբեջանական ղեկավարությունը գիտակցում է այն հսկայական ռիսկերը եւ պոտենցիալ կորուստները, որ կապված են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի հետ», - հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում շաբաթ առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ադրբեջանական կողմից կա երկու զոհ:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ուրբաթ օրը Բաքվում հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով հանդիպումների ակտիվացման օգտին:
Միացյալ Նահանգները Հայաստանում ռուսական ռազմակայանին վերաբերող նոր համաձայնությունը դիտարկում է որպես Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների հարց, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրենը:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցություններից հետո ուրբաթ օրը Երեւանում ստորագրվեց Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը:
«Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը», - երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ամերիկյան դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել նյույորքցի արվեստի ստեղծագործություններ վաճառողին` խարդախության միջոցով ընդհանուր առմամբ 120 միլիոն դոլար յուրացնելու մեղադրանքով:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Վոլգոգրադում առաջին անգամ հանդիպել է «ռուսական Օբամայի»` Ջոաքիմ Քրիմային:
Հարավային Կովկասը մնում է փոփոխականությամբ եւ անկայունությամբ բնութագրվող տարածաշրջան, հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ վերահաստատել ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը:
Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի պետքարտուղարին Ծիծեռնակաբերդ այցելելու համար:
Բեռնել ավելին