Վահան Հովհաննիսյանի կարծիքով‚ «Եվրանեսթ»-ում Հայաստանի անդամակցությունը անիմաստ կլինի‚ եթե Հայաստանի իշխանությունները «խեղդեն բարեփոխումների ընթացքը»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2010 թվականին բանակում տեղի ունեցած մահացությունների վիճակագրությունը:
Երեւանի քաղաքապետարանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին արգելել է մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:
Հինգշաբթի օրը ստորագրված կոալիցիոն նոր հուշագրի վերաբերյալ իրենց մեկնաբանություններն են անում հրապարակախոսներ Մերուժան Տեր-Գուլանյանը եւ Տիգրան Պասկեւիչյանը:
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը բացառում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որեւէ պաշտոնի:
«ԱԼՄ հոլդինգ»-ի սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երեքշաբթի օրը Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում 17 կետերից բաղկացած «հանրային պահանջագիր» ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանին:
Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի նախկին հրամանատար Գրիշա Խաչատուրովն «սարքված» է որակում նույն զորամասի երկու սպաներին առաջադրված մեղադրանքները:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների հանդիպում նախագահի նստավայրում այսօր չի կայանա:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը իշխող կոալիցայի անդամներին համագործակցության նոր նախագիծ է ներկայացրել:
Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմության միավորումը համարում է «անհրաժեշտ, բայց ներկա դրությամբ` քիչ հավանական»:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ եթե կուսակցությունը (ՀՀԿ) որոշի, որ ինքը պետք է հրաժարական տա, «կենթարկվի կուսակցության պահանջին»` շտապելով հավելել, որ «նման պահանջ դեռեւս չկա»:
«Հետք» էլեկտրոնային պարբերականը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին (ՀՀԿ) քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:
Հայաստանյան իրավապաշտպանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում խիստ քննադատություն են հնչեցնում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հասցեին:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում սպառողական գները 2010 թվականի ընթացքում աճել են 10.6 տոկոսով:
Երեւանի քաղաքապետարանը մերժել է այստեղ հանրահավաք անցկացնելու Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած նախորդ բոլոր` 41 իրազեկումները:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում Հայաստանի իշխանություններին քննադատել է մարտիմեկյան դեպքերի առիթով պատշաճ հետաքննություն չանցկացնելու, ոստիկանությունում բռնարարքներ թույլ տալու, հավաքների ազատությանը խոչընդոտելու համար:
Ազնավուրը քննադատում է Սարկոզիին հայկական խնդիրների հանդեպ որդեգրած մոտեցումների համար, Բարոզուի` Բաքվում արած հայտարարությունները միջազգային սկանդալի պատճառ են դարձել, Թունիսի իրադարձությունների հնարավոր ազդեցությունը միջազգային քաղաքականության վրա. այս թեմաներն են տեղ գտել «Մոլորակ» հանդեսում:
Նախնական տվյալներով` Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունից զոհվածների թվում չկան Հայաստանի քաղաքացիներ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
2007 թվականի հունվարի 19-ին ընդհատվեց «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի կյանքը: Նա սպանվեց Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առջեւ` 17-ամյա Օգյուն Սամասթի արձակած երեք կրակոցներից:
Հունաստանի հայ համայնքը Խորհրդային Միության փլուզումից հետո ավելացել է մոտ 7 անգամ`12-13 հազարից դառնալով 70-80 հազարանոց:
Բեռնել ավելին