Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչին ընդդիմացող քաղաքական 4 ուժերն այսօր հայտարարություն են տարածել:
ՀԷՑ-ի աշխատակիցները հինգշաբթի առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել ընկերության վարչական շենքի մոտ։
Արարատի մարզի Մասիս քաղաքում քաղաքացիների զգալի մասը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքին, սակայն մեզ հանդիպած բնակիչները չէին հավատում, թե բողոքի ակցիաների, քաղաքացիական անհնազանդության միջոցով հարց կարող է լուծվել:
Օպերայի և բալետի ազգային թատրոնի աշխատակիցներն այսօր եկել էին աշխատավայր ոչ թե փորձերին մասնակցելու, այլ պատրադիր կուտակային կենսաթոշակային պահումների դեմ իրենց քայլերը քննարկելու համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցներն այսօր գործադուլի էին դուրս եկել «Ետ տվեք մեր փողերը», «Դեմ ենք պարտադիր կուտակային համակարգին» և համանման կոչերով:
Երևանում այսօր կայացավ հերթական բողոքի ակցիան ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ Իրավունքի նվաճման երթը:
«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այն մի քանի տասնյակ կազմակերպությունների անունները, որոնց աշխատակիցները աշխատավարձը ստացել են ամբողջությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հունվար ամսվա աշխատավարձը ստացել են ամբողջությամբ, առանց պարտադիր կենսաթոշակային պահումների:
Արծվիկ Մինասյանը հորդորում է գործատուներին չփոխանցել պարտադիր կուտակային վճարումները։
Բարձր դատարանի որոշումը ոչ մի կերպ չի ազատում հաշվապահին աշխատավարձերից պահումներ կատարելու պատասխանատվությունից:
Դեռ անցած տարի կառավարությունը 13 միլիոն դրամ ծախսելով պետք է պարզեր Հայաստանում արտագաղթի իրական պատկերը:
Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունները հանդես են եկել«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին վերաբերող համատեղ հայտարարությամբ:
Ակտվիստների օրակարգում ամենակարևոր հարցը մնում է կուտակային կենսաթոշակների օրենքից պարտադիր բաղադրիչ հանելը:
ՍԴ-ն որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը կասեցնել այդ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
2011 թվականից ուժի մեջ մտած կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգից այսօր օգտվում է ընդամենը 22 անհատ քաղաքացի:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հպարտ կլինի, եթե ինքն էլ համարվի պարտադիր կուտակային համակարգի կնքահայր։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն իրականացնող պետական մարմինները կոնկրետ տվյալներ չեն հրապարակում այն մասին, թե 1974թ-ին և դրանից հետո ծնված ավելի քան 270,000 աշխատող քաղաքացիներից քանիսն են արդեն ընտրել իրենց կենսաթոշակային ֆոնդերն ու ֆոնդերի կառավարիչները:
Իշխող կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյան «սովորական սցենար» է որակում օրենքի կիրառման դեմ դուրս եկած քաղաքացիների բողոքի ակցիաները։
Ակցիայի մասնակիցները ՍԴ-ից պահանջեցին կասեցնել օրենքի կիրառումը, ապա հակասահմանադրական ճանաչել այն:
Այսօր առավոտից ոստիկանության աշխատակիցները զանգահարում են «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամներին, որոշ դեպքերում այցելում նրանց տները:
Բեռնել ավելին