Համապատասխան օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայում: «Դեմ եմ»-ը սա համարում է քայլ, բայց՝ ոչ վերջնական:
«Դ!եմ եմ» թիմը բողոքի սլաքն ուղղում է նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ և վաղը երեկոյան որոշել է բողոքի ակցիան անցկացնել հենց նախագահական նստավայրի առջև:
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև կուտակային կենսաթոշակին առնչվող խնդիրներ:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին անգամ հաստատեց, որ նոր կառավարությունը չի հրաժարվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից:
Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ պետք է պայքարես, որ դատարանի որոշումը չմնա թղթի վրա, ընդգծեցին պարտադիր կուտակայինի դեմ հավաքի մասնակիցները:
Օրական մոտ 6000 նամակ է հասցեագրվում Հայաստանի կառավարությանն ու Կենտրոնական բանկին։
Նստացույցը դադարեցնելու համար նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանց հրավիրեց երկխոսության, սակայն կրկին մերժում ստացավ:
«Դեմ եմ» շարժման ակտիվիստները մերժեցին նախկին վարչապետի հրավերը՝ հայտարարելով, որ սա սկիզբն է «հանրային լայն ճնշման»:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո նորից քաոսային իրավիճակ է շատ ընկերությունների հաշվապահություններում:
«Վատ իշխանությունները չէին կարող լավ ծրագիր գրել» - «Ազատության» հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Դեմ եմ» թիմը կարծում է, որ դա հնարավորություն կտա խուսափել իրավական այն քաոսից, որը ստեղծվել է ՍԴ-ի որոշումը հակասական մեկնաբանելու հետևանքով:
Կառավարության նախաձեռնած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժումը Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ չի պատրաստվում դադարեցնել պայքարը:
«Դեմ եմ» շարժման ակտիվիստները, ովքեր այսօր առավոտից Սահմանադրական դատարանի բակում սպասում էին բարձր այս ատյանի որոշմանը, ծափողջույններով և հաղթական բացականչություններով ընդունեցին որոշումը:
«Դեմ եմ»-ի ներկայացուցիչը անհիմն է համարում կառավարության հետ իրենց պայմանավորվածության մասին ենթադրությունները:
Կառավարությունը պնդում է, թե պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը արդարության սկզբունք է մտցնում։
Ըստ «Դեմ եմ»-ի ներկայացուցչի՝ պատասխանող կողմը ՍԴ-ում դեմագոգիայից բացի լուրջ փաստարկներ չներկայացրեց: Հանրապետական պատգամավորը, սակայն, այլ կարծիքի է:
«Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանից ակնկալում է պարտադիր բաղադրիչի վերացում, սակայն անգան այդ դեպքում մի շարք քաղաքացիներ, ովքեր այս կամ այն պատճառով արդեն ընտրել են կառավարչին, կմնան կուտակային այս համակարգում:
Խորհրդանշելով արդարադատության աստվածուհի Ֆեմիդային՝ համակարգի դեմ պայքարող քաղաքացիները արդար քննություն պահանջեցին բարձր դատարանից։
«Դեմ եմ» նախաձեռնությունը գոհ է, որ իշխանությունները չեն բացառում կուտակային կենսաթոշակային օրենքում պարտադիր բաղադրիչի շուրջ քննարկումները:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բազմամարդ հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում:
Բեռնել ավելին