Մատչելիության հղումներ

«Դ!եմ եմ»-ի անդամները այցելեցին «Նորք-Մարաշ» ԲԿ


Նորք-Մարաշ հիվանադանոցի տնօրենը չգիտի՝ պարտադիր պահումներ անել, թե չանել
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
«Դ!եմ եմ պարտադիրին» շարժման ակտիվիստներն այսօր եղան «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որտեղ նրանց ընդունեց տնօրեն Լիդա Մուրադյանը:

Նա ասաց, որ հունվար-մայիսին պարտադիր պահումները կատարվել են, իսկ նոր փոփոխություններին ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ:

«Ես սպասել եմ, որ դիմումներ գրեն», - ասաց Մուրադյանը` պարզաբանելով, թե հաշվապահությունը սպասել է, որպեսզի բոլոր դիմումները ստացվեն, հետո միայն ներկայացնեն իրենց:

«Ազատության» դիտարկմանը, թե հունվարին, երբ օրենքը ուժի մեջ մտավ, հաշվապահությունն անմիջապես սկսեց կատարել պահումները, և հարցին, թե հիմա ինչու նույն օպերատիվությամբ չեն կատարում օրենքի պահանջը, տնօրենն արձագանքեց. - «Որովհետև դիմումները կադրային վարչությունում են եղել, ու ես տեղյակ չեմ եղել, հաշվապահը հրահանգ չի ստացել: Դրա համար մեխանիկորեն... Ես իրեն այդ հարցը տվել եմ` մայիսը պահե՞լ եք, ասել է` մեխանիկորեն պահել ենք»:

Թեև այսօր երիտասարդ բուժանձնակազմը շատ ավելի զգուշավոր էր և խուսափում էր տեսակցիկից, այդուհանդերձ ոմանք պնդեցին, որ պարտադիրից հրաժարվելու դիմումներ գրել են, բայց ստացականներ չեն ստացել:

Բուժաշխատողները ճնշումների մասին ոչինչ չասացին, ճնշումների վարկածը հերքեց նաև տնօրենը. - «Այս կազմակերպությանը նմանատիպ հրահանգներ չեն կարող տալ»:

Հարցին` եթե վախի մթնոլորտ չկա, հապա ինչու էր երեկ փոխտնօրենը արգելում աշխատակիցներին հարցազրույց տալ «Ազատությանը», Լիդա Մուրադյանն արձագանքեց, թե հավանաբար «հարցերն են սադրիչ եղել»: Հիշեցնենք, որ երեկ փորձում էինք ընդամենը պարզել` աշխատակիցները դիմումներ ներկայացրե՞լ են:

Լիդա Մուրադյանը կտրականապես հերքեց, թե դիմումների առնչությամբ որևէ աշխատակից կարող է ազատվել աշխատանքից. - «Նման բաների համար մենք աշխատանքից չենք հեռացնում»:

Հանդիպմանը «Դ!եմ եմ»-ի անդամները տնօրինությանը հանձնեցին դիմումի ու ստացականի ձևաթղթեր`հույս հայտնելով, որ տնօրենը կհորդորի իր աշխատակիցներին գրել դիմումները: Մուրադյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց: Ասաց, թե հնարավոր է, որ այդ աշխատակիցների աշխատավարձը բարձրացնի 5տոկոսով: «Դ!եմ եմ»-ի անդամները նշեցին, որ դա չի կարող հարցի լուծում հանդիսանալ:

Նրանք ասացին, որ մեկ անգամ էլ կայցելեն մի քանի օրից` պարզելու, թե արդյոք ընդունվում են աշխատակիցների դիմումները:
XS
SM
MD
LG