Առնվազն 22 անձինք, ովքեր քաղաքական բանտարկյալներ են ճանաչվել իրավապաշտպանների կողմից, հարկադրաբար պահվում են Բելառուսի հոգեբուժական հաստատություններում: Այս մասին հաղորդում են բելառուսցի իրավապաշտպանները և բժիշկները:
Ուկրաինայի՝ ռուսների կողմից օկուպացված Օլեշկի քաղաքից տարհանված խաղաղ բնակիչները վերադարձել են Ուկրաինա, հաղորդել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ վստահեցնելով, որ բոլոր տարհանվածներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի:
Կարոլ Նավրոցկին հայտարարել է, թե այս գիշեր տեղի է ունեցել «սահմանադրական կարգի խախտում» և Սահմանադրական տրիբունալի «բռնազավթում»: Նախօրեին նա ընդհատել է այցը Սենեգալ՝ տրիբունալի նախագահի և նրա տեղակալի պաշտոնանկության պատճառով:
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին ռուսների հարվածների հետևանքով շուրջ 300 հազար ընտանիք, որից 200 հազարը՝ Դնեպրոպետրովսկի, 80 հազարը՝ Կիևի մարզերում, մնացել է առանց էլեկտրականության, այսօր հայտարարել է երկրի նախագահը:
Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի Արամ Նավասարդյանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Ռուսաստանի Ուֆա քաղաքում այսօր առավոտյան մի քանի պայթյուն է որոտացել, հաղորդում են տեղացիները: Գիշերը տարածաշրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի վտանգ: ASTRA պարբերականի տվյալներով՝ այրվում է «Բաշնևտ-Նովօյլ» նավթավերամշակման գործարանը:
Մեծ քսանյակի արտգործախարարների՝ ԱՄՆ Ատլանտա քաղաքում անցկացվող հանդիպման կազմակերպիչները չեղարկել են ավանդական «ընտանեկան» ֆոտոշարքը, երբ պաշտոնյաներից մի քանիսը հրաժարվել են լուսանկարվել Ռուսաստանի արտգործնախարարի հետ:
Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ մարդասիրական առաքելությունը Օլեշկիում ավարտվել է, այն անցել է «կազմակերպված և առանց միջադեպերի»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային Patriot Advanced Capability-3 (PAC-3) հրթիռների ու ուղեկցող սարքավորումների վաճառքի հնարավոր գործարքին՝ շուրջ 2.1 միլիարդ դոլար արժեքով: Գումարը կհատկացնեն եվրոպական դաշնակիցները:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ «կարևոր» բանակցություններ է անցկացնելու Թուրքիայում:
Տարհանման համար հատկացվել է 25 ավտոբուս, բոլորը պետք է նախ մեկնեն Անապա, ապա օդանավերով՝ բելառուսական Գոմել քաղաք և Մոսկվա:
Բեռնել ավելին