Օլեշկիի տարհանված բնակիչները մեկնում են Անապա

Ուկրաինա - Տարհանումը Օլեշկիից, 30-ը հոկտեմբերի, 2026թ.

Ուկրաինայի Խերսոնի մարզի՝ ռուսների կողմից օկուպացված Օլեշկի քաղաքի տարհանված բնակիչները մեկնում են ռուսաստանյան Անապա քաղաք: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի խորհրդարանում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան:

Նրա խոսքով՝ Անապայից «օդանավերով կթռչեն Բելառուս, իսկ հետո ավտոբուսներով տուն (Ուկրաինա) կհասնեն»:

Երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանները հաղորդել են, որ Օլեշկիի բնակիչները կարող են մեկնել ինչպես Ուկրաինա, այնպես էլ Ռուսաստան: Տարհանման համար հատկացվել է 25 ավտոբուս, բոլորը պետք է նախ մեկնեն Անապա, ապա օդանավերով՝ բելառուսական Գոմել քաղաք և Մոսկվա:

Ուկրաինական և ռուսաստանյան պատվիրակությունները Օլեշկի են ժամանել այսօր, օկուպացված քաղաք են տարել մարդասիրական օգնություն, այդ թվում՝ սննդամթերք, դեղորայք, խմելու ջուր, հիգիենայի պարագաներ և վառելիք գեներատորների համար:

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, ում միջնորդությամբ Օլեշկիում հաստատվել է հումանիտար հրադադարը, գրել է, որ մարդասիրական գործողությունները Խերսոնի մարզում անցկացվում են կողմերի միջև ձեռք բերված համաձայնություններին համապատասխան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օկուպացված Օլեշկի մարդասիրական օգնություն է տարվել, ցանկացողներին նաև տարհանում ենԹրամփը հայտնում է, որ Պուտին-Զելենսկի հանդիպում կլինի, Օլեշկիում պատրաստվում են տարհանմանՕլեշկիում ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարըՄելանյա Թրամփի ջանքերով Օլեշկիում հրադադար է հաստատվում