Կիևում ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ տարածքային հարցերը կարող են լուծվել միայն «առաջնորդների մակարդակով»:
«Ես ուզում եմ մնալ իմ տեսակետին, որ նման բարդ հարցերը կարող են լուծվել միայն առաջնորդների մակարդակով», - ասել է Զելենսկին, ով նախկինում կոչ էր արել հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտարարել էր.- «Մենք Զելենսկուն հրավիրում ենք Մոսկվա, եթե նա պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»: Ի պատասխան ռուս պաշտոնյայի այս հայտարարության՝ Զելենսկին էլ ասել էր.- «Անխոս, անհնար է, որ ես Պուտինի հետ հանդիպեմ Մոսկվայում։ Դա նույնն է, ինչ Պուտինի հետ Կիևում հանդիպելը»:
Զելենսկին և Ուիթքոֆն այսօր Կիևում կայացած բանակցությունները բնութագրել են որպես «բովանդակալից»։ Ուկրաինայի նախագահը լրագրողներին հայտնել է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Կիևի անվտանգության և տնտեսական երաշխիքները, հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումները, ինչպես նաև Ուկրաինային աջակցության փաթեթը:
Միևնույն ժամանակ, Ուիթքոֆն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական ուժի կիրառմամբ։ Մինչդեռ, Քուշները, կարծես թե, աջակցել է Զելենսկիի՝ Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև եռակողմ բանակցությունները վերսկսելու կոչին։
Ավելին տես՝ այստեղ