Զելենսկի. Հայաստանին պետք է աջակցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանում է Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին, 4-ը մայիսի, 2026թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին Ռուսաստանի սպառնալիքներին դեմ հանդիման:

«Ռուսաստանն այժմ սպառնում է մյուս մերձավոր երկրներին առավել բացահայտ, քան նախկինում: Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին, որի ժողովուրդը միայն իրավունք ունի որոշել և ընտրել իր երկրի ապագան: Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ», - X-ում գրել է Զելենսկին:

«Ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության՝ Եվրոպան իրավունք չունի կորցնել իր ժողովուրդներից որևէ մեկին, ետևում թողնել որևէ երկիր: Հայաստանին պետք է աջակցել: Մոդովային պետք է աջակցել: Բալթյան երկրներին: Ադրբեջանին պետք է աջակցել: Մենք պետք է ուղիներ գտնենք՝ աջակցելու Վրաստանի ժողորդին նույնպես, և սա եվրոպական ընդհանուր խնդիր է: Չի կարելի կորցնել ոչ ոքի», - պնդել է Ուկրաինայի նախագահը:

Պաշտոնական Մոսկվան վերջին շաբաթներին բազմիցս իր դժգոհությունն է արտահայտել Եվրամիության հետ Հայաստանի կապերի սերտացման, այդ թվում՝ մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և դրան Զելենսկու մասնակցության առնչությամբ:

Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով Հայաստանին հորդորում է արագ կողմնորոշվել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև, այդ հարցով հանրաքվե անցկացնել։

Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, Մոսկվայի շահերին էլ հարգանքով է վերաբերվում:

Այդուհանդերձ, Ռուսաստանը նորանոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծումների նկատմամբ, նաև հայտարարում է երկրին մատակարարվող գազի գինը բարձրացնելու հնարավորության մասին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եթե նույնիսկ ռիսկեր կան, դրանք կառավարելի են. Խուդաթյանը՝ գազի մասին Ռուսական պատժամիջոցներին զուգահեռ 2 հայկական ընկերության նկատմամբ արգելքը հանվել էԿոպիրկինին Մոսկվա խորհրդակցությունների են կանչելՀայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունը ազատ առևտրի համաձայնագրերին. ՊուտինԵԱՏՄ 4 երկրները հայտարարում են՝ ՀՀ-ի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին, Երևանը դեռ չի արձագանքումՌուսաստանը նորանոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծումների համարԵրևանը պետք է մերձենա ԵՄ-ին իր հաշվին, ոչ թե Մոսկվայի և ԵԱՏՄ-ի. Պեսկով«Հայաստանի համար գազի հարցը զգայուն է». ռուս նախարարՄոսկվան արգելափակել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը«Մեկ ամսից շուտ տուն չեմ վերադառնա». հայկական բեռները՝ Լարսում, Մոսկվան նոր սահմանափակումներ է մտցրելՄեր երկաթուղին չենք կարող թողնել՝ մնա մետաղի ջարդոն. վարչապետՌԴ էներգետիկայի նախարարը նամակում գրել է՝ գազը կթանկանա, եթե Հայաստանը «ԵԱՏՄ-ից գնա ԵՄ»ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում. Փաշինյանը՝ Մոսկվայից հնչող հայտարարությունների մասինՀՀ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ, բողոքել Զելենսկու երևանյան ելույթի կապակցությամբ