Իրանցի պաշտոնյաների վերջը, որոնք հավակնում են փոխարինել տապալված առաջնորդներին, մահն է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «կշարունակեն առաջ մղել» իրենց ռազմական արշավը մերձավորարևելյան երկրի դեմ։
«Մենք այժմ շատ ուժեղ դիրքում ենք, և նրանց ղեկավարությունը արագորեն անհետանում է։ Յուրաքանչյուր ոք, ով, կարծես, ցանկանում է առաջնորդ լինել, վերջում մահանում է», - ասել է Թրամփը մարտի 4-ին Սպիտակ տանը տեխնոլոգիական ոլորտի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը «արագորեն ոչնչացվում է»։
Նախագահը հայտարարել է, որ «կշարունակի առաջ մղել» Իսրայելի հետ համատեղ իրականացվող օդային արշավը, որի արդյունքում սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բազմաթիվ այլ բարձրաստիճան անվտանգության, ռազմական և քաղաքական գործիչներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օր 6-րդ. Իրանը հարվածել է Նախիջևանին, կա 2 տուժած