Ընդդիմադիր ուժերը պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին․ քննարկվում են նաև դաշինքներ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 16-ը սեպտեմբերի, 2026թ.

Ընդդիմադիր «Ապրելու երկիր» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները քննարկում են համայնքային ընտրություններում միասնաբար պայքարելու սցենարներ։

«Առաջիկա օրերին կամբողջացնենք ու այդ մասով կներկայացնենք։ Քննարկում ենք, որ համատեղ, արդյունավետ ձևով գնանք: Տարբեր համայնքներում տարբեր որոշումներ կկայացնենք՝ կա՛մ դաշինքով մասնակցելու, կա՛մ հիմա եթե մի ուժը կմասնակցի, մյուս ուժը կաջակցի, կարող է համատեղ։ Այս պահին քննարկումները գնում են, այս պահին քննարկումներ կան և՛ «Ուժեղ Հայաստան»-ի, և՛ էլի այլ ընդդիմադիր ուժերի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի 10 մարզերի 19 հիմնականում խոշոր համայնքներում ավագանու ընտրություններ են։ Առաջադրումների վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Ընդդիմադիր ուժերից «Ազատությանը» վստահեցրել են, որ համայնքային ընտրություններում ակտիվ մասնակցելու հարցը քննարկում են ու այս շաբաթվա վերջ կհայտարարեն՝ որտեղ են թեկնածու առաջադրելու։

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.