Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

«Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, այսօր հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Իհարկե մասնակցելու ենք, մի քանի օր է մնացել, կներկայացնենք մանրամասները», - նշեց Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդը դեռ երեք ամիս առաջ էր ընտրողներին խոստանում՝ իշխանության դեմ պայքարը հունիսի 7-ով չի ավարտվի, կշարունակեն աշնանը համայնքներում։

Չնայած այս պնդումներին՝ Լոռու մարզի Թումանյան համայնքում երկու շաբաթից նախատեսված ավագանու ընտրություններին մասնակցում է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ընդդիմադիրները չկան։

Ընտրությունները Թումանյան համայնքում նախատեսված են սեպտեմբերի 27-ին:

XS
SM
MD
LG