Վենեսուելայում երկրաշարժերից զոհերի թիվը գերազանցում է 1400-ը

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցեց 1400-ը, հայտնում է Reuters-ը:

Նախօրեին երկրաշարժերից հետո ողջ մնացածներին որոնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Վենեսուելա է ժամանել 1600 օտարերկրյա փրկարար։

CBS News-ի տվյալներով՝ շուրջ 51 հազար մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ CNN-ի հաղորդմամբ՝ հաճախակի հետցնցումներն ու ծանր տեխնիկայի պակասը զգալիորեն բարդացնում են փրկարարական աշխատանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից զոհերի թիվը հասել է 920-իՎենեսուելայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 589-իՎենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել, առնվազն 32 մարդ է զոհվել, 700-ը վիրավորվել