Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, 3360 մարդ վիրավորվել է:
Երկրի կառավարությունը հայտնում է, որ ավելի քան 50 հազար մարդ անհետ կորած է համարվում։
Նախօրեին Վենեսուելայում գրանցվել է ևս մեկ երկրաշարժ՝ 4.9 մագնիտուդով:
Վենեսուելայի հյուսիսում և կենտրոնական հատվածում հունիսի 24-ին երկու ուժեղ երկրաշարժ էր գրանցվել: Reuters-ի փոխանցմամբ՝ առաջին՝ 7,2 մագնիտուդով ցնցումից մեկ րոպե չանցած տեղի է ունեցել երկրորդը՝ 7,5 մագնիտուդով։