Վենեսուելայի հյուսիսում և կենտրոնական հատվածում հունիսի 24-ին երկու ուժեղ երկրաշարժ է գրանցվել։ Կարաքասում բնակելի ու այլ շենքեր են փլուզվել, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Վենեսուելայի իշխանությունների տվյալներով՝ առնվազն 32 մարդ է զոհվել, ավելի քան 700-ը՝ վիրավորվել։
Reuters-ի փոխանցմամբ՝ առաջին՝ 7,2 մագնիտուդով ցնցումից մեկ րոպե չանցած տեղի է ունեցել երկրորդը՝ 7,5 մագնիտուդով։ Էպիկենտրոնները եղել են Կարիբյան ծովի ափին գտնվող Մորոն քաղաքից ոչ հեռու։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նախնական գնահատմամբ չի բացառում, որ զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների։
Փրկարարներն ու ոստիկանությունը շարունակում են որոնողական աշխատանքները։