Ռուսաստանում երկու լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:
Արտասահմանում բնակվող լրագրող Անդրեյ Լոշակի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ահաբեկչությունը արդարացնելու մեղադրանքով: Նրա հեռակա կալանավորման միջնորդությունը Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է սեպտեմբերի 29-ին: Կալանքի դեմ բողոքը դատարանը պետք է լսի հոկտեմբերի 14-ին։
Մեղադրանքի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Լոշակի դեմ քրեական գործի մասին նախկինում չի հաղորդվել։ Ինքը՝ լրագրողը, մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություններ չի արել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկովյան դատարանը Յուրի Դուդին հեռակա կարգով կալանավորել է2023 թվականին Արդարադատության նախարարությունը Լոշակին ներառել էր «օտարերկրյա գործակալների» ցուցակում՝ հղում անելով Ուկրաինայի հետ պատերազմին նրա դեմ լինելուն և այլ «օտարերկրյա գործակալների» նյութերի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասին «բացասական տեղեկատվության» տարածմանը նրա մասնակցությանը։
Այսօր նաև հաղորդվել է, որ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից դուրս բնակվող մեկ այլ լրագրողի՝ տնտեսական մեկնաբան և հրապարակախոս Բորիս Գրոզովսկու դեմ, հաղորդում է Mediazona-ն։
Վերջինս մեղադրվում է այսպես կոչված անցանկալի կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ: Թե կոնկրետ որ կազմակերպության մասին է խոսքը, չի նշվում: Գրոզովսկու դեմ գործը փոխանցվել է Մոսկվայի Խորոշևսկի դատարանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին ձերբակալվել է Երևանում. ԶԼՄ2024 թվականի դեկտեմբերին նույն դատարանը տուգանել էր Գրոզովսկուն անցանկալի կազմակերպության (նկատի է առնվել «Ազատություն» ռադիոկայանը) հետ վարչական կապերի համար։ Արձանագրությունը կազմվել էր լրագրող Սերգեյ Մեդվեդևի «Հնագիտություն» ծրագրին Գրոզովսկու մասնակցության պատճառով:
Այս տարվա սեպտեմբերի 29-ին էլ Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել էր ռուս լրագրող, հաղորդավար Յուրի Դուդին՝ ահաբեկչություն հրահրելու համար:
Այս որոշումից առաջ ՌԴ Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը՝ «Ռոսֆինմոնիտորինգը» ռուս լրագրողին ներառել էր ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում, ինչը նշանակում է, որ նրա դեմ քրեական գործ կա հարուցված։ Սակայն գործի մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել։